Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2020
Ընդունող մարմին
Փարաքար համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2021 տեղական վճարների գծով արտոնություններ՝ համաձայն հավելվածի:

2. ՍույՆ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -7

 

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ԳԵՂԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Փարաքար

համայնքի ավագանու 2020 թվականի

 նոյեմբերի 18-ի N 38-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1․ Սահմանել, որ․

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե` երկկողմանի ծնողազուրկ և հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով առողջությունը խաթարած կամ զոհված անձանց երեխաներ են,

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար, եթե միակողմանի ծնողազուրկ, երկվորյակ, բազմազավակ, անապահով, նպաստառու և փախստական ընտանիքի երեխաներ էն, 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի ղրույքաչափի նկատմամբ կիրառվում են ղրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով` 3 500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ,

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ենթակայության արվեստի ղպրոցի (արտադպրոցական դաստիարակության հաստատություն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողներ են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձինք, ինչպես նաև զուգահեռաբար վճարովի երկու բաժնում և միննույն ընտանիքից երկու և ավելի բաժնում սովորող աշակերտները, բազմազավակ, անապահով, նպաստառու և փախստական ընտանիքի աշակերտները, ապա ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.

ա. գործիքային (դաշնամուր, կիթառ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 2 500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ.

բ. մնացած բաժինների ուսուցման համար` ամսեկան 1 750 (մեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքարի ենթակայության մարզադպրոցի ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձինք,

5) Եթե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մարզադպրոցի ծառայություններից օգտվողներ են բազմազավակ կամ անապահով ընտանիքի երեխաները, ապա ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով 500 (հինգ հարյուր) դրամ,

6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Փարաքար համայնքի կողմից աղբահանության ծառայություններից այն օգտվողների համար, որոնք հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված կամ առողջությունը խաթարած անձանց ընտանիքի անդամներ են կամ 1-ին խմբի հաշմանդամներ են 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճ՛արի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

Փարաքար համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի ծննդյան վկայականի պատճենը և (կամ) պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Աշխատակազմի քարտուղար՝

Մ. Քեյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2020 թվական: