Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

6 հոկտեմբերի 2015 թվականի

Թիվ 129

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 15-րդ ենթակետին և 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում փոփոխություններ կատարել` հավելվածի համաձայն:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ`

Ա. Սլեպնյով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հոկտեմբերի 6-ի

թիվ 129 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում կատարվող

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» թիվ 257 որոշմամբ հաստատված հրահանգում՝

ա) 6-րդ կետում՝

տասնութերորդ պարբերությունը «Ռուսաստանի Դաշնությունում» բառերից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

քսանմեկերորդ պարբերությունը «Ռուսաստանի Դաշնությունում» բառերից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

բ) 15-րդ կետում`

4-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ռուսաստանի Դաշնությունում» բառերից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

8-րդ ենթակետում՝

տասնվեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «միավորը» բառից հետո լրացնել «(Ղրղզստանի Հանրապետության համար՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՊԴ))» բառերով.

քսաներեքերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

քսանվեցերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.».

9-րդ ենթակետում՝

տասնմեկերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, վարչատարածքային միավորը (Ղրղզստանի Հանրապետության համար՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին (ՎՏՄՆՀ ՊԴ) համապատասխան), բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը), անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (Ռուսաստանի Դաշնության համար՝ փաստաթղթի անվանումը), փաստաթղթի սերիան և համարը, դրա տրման ամսաթիվը, նույնականացման համարը (առկայության դեպքում) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այդ համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը (Հայաստանի Հանրապետության համար)»:

տասնհինգերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

տասնութերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.».

12-րդ ենթակետում՝

հինգերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, վարչատարածքային միավորը (վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին (ՎՏՄՆՀ ՊԴ) համապատասխան՝ Ղրղզստանի Հանրապետության համար), բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) (Բելառուսի Հանրապետության համար), անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (փաստաթղթի անվանումը՝ Ռուսաստանի Դաշնության համար), փաստաթղթի սերիան և համարը, դրա տրման ամսաթիվը, նույնականացման համարը (առկայության դեպքում) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այդ համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը (Հայաստանի Հանրապետության համար):».

իններորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

տասներկուերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.».

22-րդ ենթակետի առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության» բառերով.

27-րդ ենթակետում՝

իններորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով.

տասներկուերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «կամ Ղազախստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

տասնչորսերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «կամ «39852300»» բառերը փոխարինել «, «39852300» կամ «41710302»» բառերով.

29-րդ ենթակետում՝

տասներկուերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) սկսել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

տասներեքերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

տասնվեցերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «ներմուծված» բառը փոխարինել «փոխադրվող» բառով.

31-րդ ենթակետի վեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ռուսաստանի Դաշնությունում» բառերից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

32-րդ ենթակետի չորրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) նախադասությունը սկսել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

34-րդ ենթակետի ութերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

36-րդ ենթակետի տասներկուերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) սկսել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

38-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով՝

«Ղրղզստանի Հանրապետությունում ամբողջական ԱՀ-ի ներկայացման ժամանակ վանդակում նշվում են պարբերական կամ ժամանակավոր ԱՀ-ի գրանցման համարը, ինչպես նաև ԱՀ-ների գրանցման համարներն այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են չհավաքված կամ կազմատված վիճակով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակով և «/» նշանով, այդ ապրանքի հերթական համարը՝ նախորդող ԱՀ-ի 32-րդ վանդակի առաջին ենթաբաժնից:».

39-րդ ենթակետի յոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Բելառուսի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

40-րդ ենթակետի առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) «Բելառուսի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

45-րդ ենթակետում՝

երրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Բելառուսի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

տասնիններորդ և քսաներկուերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

քսանյոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) սկսել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

քառասուներկուերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

46-րդ ենթակետում՝

վեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) սկսել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով.

տասնութերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «սույն Հրահանգի 44-րդ կետով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ» բառերով.

48-րդ ենթակետի վերջին պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

գ) 18-րդ կետում՝

2-րդ ենթակետում՝

տասնվեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «միավորը» բառից հետո լրացնել «(վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՊԴ)՝ Ղրղզստանի Հանրապետության համար)» բառերով.

քսաներեքերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.».

17-րդ ենթակետի երրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

18-րդ ենթակետի երրորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

դ) 43-րդ կետում՝

1-ին ենթակետում՝

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Հայաստանի Հանրապետությունում ապրանքները հայտարարագրելիս նշվում է ԱՀ-ն գրանցած մաքսային մարմնի երկնիշ ծածկագիրը՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան:».

հինգերորդ պարբերությունում «և Ղազախստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Հայաստանի Հանրապետությունում՝ «11/101014/0004455».».

տասներկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ «10302/231214/0005566».».

3-րդ ենթակետի տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում ոչ ամբողջական ԱՀ ներկայացնելու միջոցով ապրանքները հայտարարագրելիս կատարվում է հետևյալ գրառումը՝ «Պայմանական բացթողում մինչև ____________»՝ նշելով տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման ամսաթիվը:»:

2. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման կարգի մասին» թիվ 263 որոշմամբ հաստատված հրահանգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը «հարկ վճարողի նույնականացման համարը» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը» բառերով:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու կարգի մասին» թիվ 287 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի երրորդ մասը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության» բառերով:

4. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Տարանցիկ փոխադրման հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ» թիվ 289 որոշմամբ հաստատված հրահանգում՝

ա) 14-րդ կետում՝

53-րդ վանդակի լրացման կանոններում՝

առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) «ծածկագիրը» բառից հետո լրացնել «համապատասխան» բառով.

երկրորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «կամ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինը» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով.

[հինգերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) կատարված լրացումը վերաբերում է բնօրինակի վրիպակի վերացմանը.]

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ 417, այնուհետև՝ մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (417ХХХХХ):».

բ) 16-րդ կետում՝ «Ա» վանդակի լրացման կանոնների յոթերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ առաջին երեք նիշերը 417, այնուհետև՝ ԱՀ-ն գրանցած մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (417ХХХХХ).»:

5. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.11.22 թիվ 172)

6. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի և նման ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստը արտացոլելու մասին» թիվ 311 որոշմամբ հաստատված ցուցումների 5-րդ կետը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության» բառերով:

7. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմնի կողմից հաստատելու կարգի մասին» թիվ 330 որոշմամբ հաստատված կարգում 14-րդ կետի չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության.»:

8. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհամարվող ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների ձևի, լրացման կարգի, տրման և կիրառման մասին» թիվ 437 որոշման մեջ՝

ա) «ԱՏԳ-ում կամ «ազատ պահեստում» արտադրված ապրանքի կարգավիճակի մասին եզրակացությունների, ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի լրացման կարգի մասին» նշված որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի երրորդ պարբերությունում՝

«ՄՄԱ» բառը փոխարինել «ԵԱՏՄԱ» բառով.

«Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «,Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության» բառերով.

բ) «ԱՏԳ-ում կամ «ազատ պահեստում» արտադրված ապրանքի կարգավիճակի մասին եզրակացությունների, ԵԱՏՄԱ ձևի և ՕԱ ձևի տրման և կիրառման կարգի մասին» նշված որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի առաջին նախադասությունը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «,Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության» բառերով.

9. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգի մասին» թիվ 376 որոշմամբ հաստատված կարգում՝

ա) [փոփոխությունը վերաբերում է բնօրինակի տեքստում տեղ գտած վրիպակի վերացմանը].

բ) 22-րդ կետում`

2ա վանդակի լրացման կարգում՝

ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.».

2բ վանդակի լրացման կարգում՝

գ) 23-րդ կետում՝

2ա վանդակի լրացման կարգում՝

ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.».

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.»:

10. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Տրանսպորտային միջոցի համար մաքսային հայտարարագրի լրացման կարգի մասին» թիվ 422 որոշմամբ հաստատված ցուցումներում՝

ա) ամբողջ տեքստում «Դասակարգչին» բառը համապատասխան թվով փոխարինել համապատասխան թվով «դասակարգչին» բառով

բ) 10-րդ կետում`

վեցերորդ պարբերության առաջին նախադասությունում «և Ղազախստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով.

տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ 41710302.»:

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 290 որոշմամբ հաստատված «Պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ որպես մաքսային հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ցանկի» 1-ին կետի «գ» ենթակետը և 2-րդ կետի «գ» ենթակետը «(Ղազախստանի Հանրապետությունում)» բառերից հետո լրացնել «կամ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, և «/» նշանով՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) (Ղրղզստանի Հանրապետությունում),»:

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգի մասին» թիվ 284 որոշմամբ հաստատված կարգում՝

ա) 3-րդ կետը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության» բառերով.

բ) 16-րդ կետի «գ» ենթակետում «համայնքի» բառը փոխարինել «միության» բառով:

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրի ճշգրտման ձևը լրացնելու մասին» թիվ 289 որոշմամբ հաստատված ցուցումներում՝

ա) 7-րդ կետը «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով,

բ) 10-րդ կետի 9-րդ ենթակետի վեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Ռուսաստանի Դաշնությունում» բառերից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով:

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 15.11.22 թիվ 172)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: