Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 07.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«08» փետրվարի 2023 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ ՀԱԿՈԲՅԱՆ

ա. Թովմասյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

քննարկելով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07022023 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07022023 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ վերացվել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07022023 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 18-րդ էջի 3-րդ պարբերության մեջ «27.12.2021 թվականը ներառյալ» բառերի փոխարեն, տպագրվել է «27.12.2022 թվականը ներառյալ», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով հնարավոր և անհրաժեշտ է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Թիվ ՎԴ/0511/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07022023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման 18-րդ էջի 3-րդ պարբերության մեջ «27.12.2022 թվականը ներառյալ» բառերը փոխարինել «27.12.2021 թվականը ներառյալ» բառերով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ա. Թովմասյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: