ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17.06.2020 թվական N 13-Ն
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԻԾ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ/ՊԱԿԱՍՈՒՐԴԻ/ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի և Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի հունիսի 4-թիվ 895-Ն որոշմամբ Սայաթ-Նովա համայնքի «Համայնքի ոռոգման ցանցի» ծրագրի շինարարական և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման շրջանակներում համաձայնագիր առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի թիվ 591-Ն որոշումով և «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով ավագանին
ՈՐՈՇԵՑ՝
Համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցներից 6.000.000 դրամ /վեց միլիոն դր./ հատկացնել վարչական բյուջեի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդված 1657/ համայնքում ջրագիծ կառուցելու նպատակով։
Գումարի ետ վերադարձը համայնքի բյուջեի ֆոնդային մաս կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի թիվ 591-Ն որոշման հիման վրա 2020 թվականի 4-րդ եռամսյակում։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ՝ |
Դեմ՝ |
Ձեռնպահ՝ |
Այվազյան Արարատ |
|||
Այվազյան Ռաֆայել |
|||
Զարգարյան Կամո |
|||
Իվանյան Սևակ |
|||
Խաչատրյան Վլադիմիր |
|||
Պետրոսյան Վազգեն |
|||
Սերոբյան Լևոն |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|