Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 28.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1287-Լ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ցանկը (անվանումը, ՀՎՀՀ), ինչպես նաև հյուրընկալվողների ցուցակը՝ համաձայն N 1 ձևի, հունիս, հուլիս ամիսների համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ օգոստոս ամսվա համար՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ։

3. (կետն ուժը կորցրել է 09.11.23 N 1956-Լ) 

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ծառայությունից հյուրընկալվողների ցուցակն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրել ցուցակում ներառված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու վերաբերյալ տեղեկատվություն:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին (այսուհետ՝ հյուրընկալվող) ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հյուրընկալ) սոցիալական աջակցության տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով հյուրընկալվող են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ (բացառությամբ այն դեպքերի, երբ Լեռնային Ղարաբաղի բնակիչը Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ) և Հայաստանի Հանրապետությունում չունեն բնակելի անշարժ գույք:

(2-րդ կետը փոփ. 09.11.23 N 1956-Լ) 

3. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ 2023 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների համար՝ հյուրընկալի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

(3-րդ կետը փոփ. 09.11.23 N 1956-Լ) 

4. 2023 թվականի հունիս - սեպտեմբեր ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում՝

1) 2023 թվականի հունիս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ.

2) 2023 թվականի հուլիս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ.

3) 2023 թվականի օգոստոս ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ.

4) 2023 թվականի սեպտեմբեր ամսվա համար դիմումը պետք է ներկայացվի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ.

5) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված 2023 թվականի հունիս-օգոստոս ամիսների համար կարող են ներկայացվել նոր դիմումներ՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, եթե՝

ա. նախկինում ներկայացված դիմումը մերժվել է էլեկտրոնային լուսապատճենը ներկայացված (կցված) չլինելու կամ սխալ ներկայացված լինելու պատճառով,

բ. կոնկրետ հյուրընկալվողի համար դիմում ներկայացված չլինելու պատճառով:

(4-րդ կետը խմբ. 09.11.23 N 1956-Լ) 

5. Դիմումը ներկայացնելու համար հյուրընկալը սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետներում օոliոe.socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշվեհամարը.

2) հյուրընկալվողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի, իսկ անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականի) սերիան ու համարը և էլեկտրոնային լուսապատճենը, բնակվելու օրերի քանակը և յուրաքանչյուր օրվա գումարը:

6. Ծառայությունը հավաքագրում է առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները և 5 օրվա ընթացքում տրամադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։

(6-րդ կետը փոփ. 09.11.23 N 1956-Լ) 

7. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների հետ և հաշվառում է կամ մերժում դիմումը։

(7-րդ կետը փոփ. 09.11.23 N 1956-Լ) 

8. Ծառայությունը դիմումը հաստատելու, հաշվառելու կամ մերժելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (հյուրընկալի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը (նաև կոնկրետ հյուրընկալվողի մասով) մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը։

9. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը՝

1) հաշվառում է դիմումը և հաշվարկում է դրամական օգնության չափը, որը յուրաքանչյուր հյուրընկալվողի համար չի կարող գերազանցել օրական 13 000 դրամը։ Ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկվում է դիմումով ներկայացված և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համադրման արդյունքներով հյուրընկալվողի համար ներկայացված օրերի և գումարի նվազագույն չափը․

2) հաստատում է դիմումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում հաշվարկված դրամական օգնության վճարման գործընթացը:

(9-րդ կետը խմբ. 09.11.23 N 1956-Լ) 

10. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերը).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրի տվյալներին կամ հյուրընկալը կամ հյուրընկալվողը ներառված չեն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի տրամադրած ցուցակներում և ցանկերում).

3) (ենթակետն ուժը կորցրել է 09.11.23 N 1956-Լ)

4) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ստացվել է հյուրընկալվողի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու վերաբերյալ տեղեկություն.

5) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է հյուրընկալ անհատ ձեռնարկատիրոջ կամ հյուրընկալվողի մահվան պետական գրանցում.

6) դիմումը ներկայացնելու պահին հյուրընկալվողն ունի Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք.

7) հյուրընկալվողը ծառայությանը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման առցանց դիմում՝ փաստացի հյուրընկալված չլինելու հիմքով.

8) դիմումում լրացված բանկային հաշվեհամարը սխալ է։ Նշված դեպքում, բանկային հաշվեհամարը ճշտելու նպատակով, հյուրընկալը online.socservice.am կայքէջի միջոցով կատարում է համապատասխան փոփոխություն իր ներկայացրած դիմումում՝ ծառայության կողմից համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

9) հյուրընկալվողի անվամբ տվյալ ամսվա համար առկա է հաստատված դիմում։

(10-րդ կետը փոփ. 09.11.23 N 1956-Լ) 

11. Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական մեկ անգամ:

12. Աջակցության գումարը վճարվում է դրամական օգնության գումարը հյուրընկալի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

13. Դրամական օգնությունը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին։

14. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ-ՈՒՄ ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՎ ԾՐԱԳՐԻ ՀՅՈՒԸՆԿԱԼՎՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

ը/կ

Իրավաբա-նական անձանց և անհատ ձեռնարկա-տերերի անվանում

ՀՎՀՀ

Հասցե

Հյուընկալ-վողների թիվը

Անուն, ազգանուն, հայրանուն

ՀԾՀ կամ այն չունենալու մասին տեղեկանքի

համար

Անձնագրի կամ ծննդյան վկայականի համար

Հյուրանոցում գտնվելու ամսաթիվը

Հեռախոսա-համար (առկայության դեպքում)

Յուրաքանչյուր օրվա գումարը (հազ. դրամ)

1.

       

1

         

2

         

3

         

         

2.

       

1

         

2

         

3

         

         

3.

       

1

         

2

         

3

         

         

(հավելվածը փոփ., խմբ. 09.11.23 N 1956-Լ) 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2023, N 1956-Լ 11.11.2023, N 1287-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան