ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2021 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ, համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ (22) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) | |
Մ. Ասլանյան Գ. Քալանթարյան Ա. Գրիգորյան Խ. Վարդանյան Ա. Ափինյան Հ. Մովսիսյան Մ. Հովհաննիսյան Վ. Ավագյան Դ. Սիմոնյան Ս. Մելքոնյան Ս. Ղամբարյան |
Ա. Փելեշյան Կ. Դավթյան Կ. Ղուկասյան Ա. Ավետյան Ա. Սիրադեղյան Հ. Սիմիկյան Վ. Կռոյան Ա. Կարապետյան Մ. Ապերյան Դ. Հակոբյան Ա. Լոքյան |
---
|
---
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ |
2021 թ. ապրիլի 30 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|