ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության Շիրակի մարզպետարանի և Ախուրյանի համայնքապետարանի միջև 01.12.2020թ և 18.12.2020թ կնքած դրամաշնորհի հատկացման թիվ 68 և 97 պայմանագրերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Ընդամենը եկամուտներ տողի «569798.6» հազար դրամ թիվը փոխարինել «562542.0» հազար դրամ թվով, որից
1) վարչական մասի «569798,6» հազար դրամ թիվը փոխարինել «562542.0» հազար դրամ թվով, այդ թվում
ա. « Տեղական տուրքեր» տողի «3183,0» հազար դրամ թիվը փոխարինել «3172,0» հազար դրամ թվով, այդ թվում
բ. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «բացօթյա առևտուր կազմակերպելու համար» տողի «66.0» հազար դրամ թիվը փոխարինել«55.0» հազար դրամ թվով:
2) «Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից» տողի «364977,4» դրամ թիվը փոխարինել «374269.4» հազար դրամ թվով, այդ թվում
ա. «Այլ դոտացիաներ» տողի «0» դրամ թիվը փոխարինել «9292,0» հազար դրամ թվով:
3) «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» տողի «5312,7» հազար դրա թիվը փոխարինել 5474,3» հազար դրամ թվով:
4) «Տեղական վճարներ» տողի «32673.6» հազար դրամ թիվը փոխարինել «15974,4» հազար դրամ թվով, այդ թվում՝ «Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար» տողի «14949,0» հազար դրամ թիվը փոխարինել «1972.7» հազար դրամ թվով:
5) «Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար» տողի «6845,0» հազար դրամ թիվը «3122,1» հազար դրամ թվով
Ծախսեր
2. Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.
Ընդամենը ծախսեր տողի «643376,5» հազար դրամ թիվը փոխարինել «636119.9» հազար դրամ թվով, այդ թվում.
1) վարչական մասի «575105.3» հազար դրամ թիվը փոխարինել «567848.7» հազար դրամ թվով. որից
ա. Բաժին 01 Խումբ 3 Դաս 3 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տողի «6008,7» հազար դրամ «6170,3» հազար դրամ թվով որից`
բ. ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների. «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի « 5016.0» հազար դրամ թիվը փոխարինել «5177,6» հազար դրամ թվով:
2) Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «125574.4» հազար դրամ թիվը փոխարինել «117756,2» հազար դրամ թվով, այդ թվում.
ա. վարչական մասի «52053,2» հազար դրամ թիվը փոխարինել «44235.0» հազար դրամ թվով, որից՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
բ. «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածի «14096,8» հազար դրամ թիվը փոխարինել «6291,6» հազար դրամ թվով:
3) Բաժին 10 խումբ 7 դաս 1 «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «0» դրամ թիվը փոխարինել «400,0» հազար դրամ թվով, որից ըստ
ա. տնտեսագիտական դասակարգման հոդվածների «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «400,0» հազար դրամ թվով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -10
ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
ԱՐԾՐՈՒՆԻ Իգիթյան |
2020 թ. դեկտեմբերի 22 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: