Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Սպիտակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.11.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» նոյեմբերի 2023 թ. N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-ից 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ԿՈՂՄ (15)

ԴԵՄ (1)

ՁԵՌՆՊԱՀ (1)

 

ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ

ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ

ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ

ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ

 

ԱՐԱՄԱՅԻՍ ՓԻԼՈՅԱՆ

 

ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝

Ա․ՄԱԹՈՍՅԱՆ

 

2023թ. նոյեմբերի 16

ք. Սպիտակ

 

 

Հավելված

Սպիտակ համայնքի ավագանու

2023 թվականի նոյեմբերի 16-ի

թիվ 111-Ն որոշման

 

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սպիտակ համայնքում սահմանել տեղական տուրքեր.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամ,մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն ենթակետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

 Գոտի Գոտիականության գործակից
1-4 5,0
5-8 4,0
9-12 3,0
13-16 2,0
17-20 1,0

 

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ անհատական բնակելի տների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

ա. շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

3) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար ՀՀ դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

4) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար ՀՀ դրամ.

5) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար ՀՀ դրամ.

6) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ․

7) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ․

8) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` վաթսուն հազար ՀՀ դրամ.

9) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հիսուն հազար ՀՀ դրամ.

10) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երկու հազար ՀՀ դրամ

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հազար ՀՀ դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ութսուն հազար ՀՀ դրամ

բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երկու հազար ՀՀ դրամ

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հազար ՀՀ դրամ

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ութսուն հազար ՀՀ դրամ

11) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար.

12) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. առևտրի օբյեկտների համար` տասը հազար ՀՀ դրամ

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` երեսունհինգ հազար ՀՀ դրամ

գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար ՀՀ դրամ

դ. խաղատների համար` յոթ հարյուր հազար ՀՀ դրամ

ե. շահումով խաղերի համար` երեք հարյուր յոթանասունհինգ հազար ՀՀ դրամ

զ. վիճակախաղերի համար` հարյուր քսանհինգ հազար ՀՀ դրամ

13) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար ՀՀ դրամ

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ յոթ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասներկու հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնյոթ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար ՀՀ դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քառասուն հազար ՀՀ դրամ

բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար ՀՀ դրամ

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեք հազար ՀՀ դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ վեց հազար ՀՀ դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնմեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսան հազար ՀՀ դրամ

14) համայնքի վարչական տարածքում տնային կենդանիներ` շներ, կատուներ, պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հինգ հազար ՀՀ դրամ

15) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար ՀՀ դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

գ. սոցիալական գովազդի համար` զրո ՀՀ դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով` երեք հարյուր յոթանասունհինգ ՀՀ դրամ,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով` հարյուր հիսուն ՀՀ դրամ.

16) Սպիտակ համայնքի կամ Սպիտակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար ՀՀ դրամ.

17) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար ՀՀ դրամ.

18) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար ՀՀ դրամ.

19) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն ՀՀ դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն ՀՀ դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ.

20) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար հարյուր քսան հինգ հազար ՀՀ դրամ.

21) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասնհինգ հազար ՀՀ դրամ

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում երկու հարյուր հազար ՀՀ դրամ

22) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:

 

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական վճարների դրույքաչափերը.

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար ՀՀ դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար ՀՀ դրամ.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար ՀՀ դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասնհինգ հազար ՀՀ դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասը հազար ՀՀ դրամ.

6) համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար` աղբահանության վճար`

ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար՝

- Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքային բնակավայրում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հարյուր հիսուն ՀՀ դրամ,

- Սպիտակ համայնքի գյուղական բնակավայրերում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հարյուր ՀՀ դրամ․

բ. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճար՝

- առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ,

- հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսան ՀՀ դրամ,

- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգ ՀՀ դրամ,

-գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեք, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ ՀՀ դրամ,

-արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասնհինգ ՀՀ դրամ,

գ. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ,

դ. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

- ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ դրամ, կամ

- ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ,

ե. Խոշոր եզրաչափի աղբի մեկ խորանարդ մետրի համար` երեք հազար ՀՀ դրամ.

7) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճար` սույն հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված դրույքաչափի 20%-ի չափով` վեց հարյուր ՀՀ դրամ.

8) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց մեկ ամսվա համար` բնակմակերեսի յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` փոխհատուցման վճար` տասը ՀՀ դրամ.

9) Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքային բնակավայրում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց, մեկ ամսվա համար` փոխհատուցման վճար մեկ երեխայի համար` հինգ հազար ՀՀ դրամ, փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Սպիտակ համայնքի բյուջեից.

10) Սպիտակ համայնքի գյուղական բնակավայրերում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց, մեկ ամսվա համար` փոխհատուցման վճար մեկ երեխայի համար` չորս հազար ՀՀ դրամ, փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Սպիտակ համայնքի բյուջեից.

11) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց, մեկ ամսվա համար փոխհատուցման վճար մեկ երեխայի համար `

ա. երաժշտական դպրոցի ծառայություններից օգտվողների համար` երկու հազար ՀՀ դրամ․ փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Սպիտակ համայնքի բյուջեից․

բ. գեղարվեստի դպրոցի ծառայություններից օգտվողների համար` երկու հազար ՀՀ դրամ. փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Սպիտակ համայնքի բյուջեից.

գ. մշակույթի տան խմբակների ծառայություններից օգտվողների համար` երկու հազար ՀՀ դրամ. փաստացի ծախսերը մնացած մասով սուբսիդավորել Սպիտակ համայնքի բյուջեից.

12) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար փոխհատուցման վճար` ութ հարյուր ՀՀ դրամ:

13) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝

ա. Կենդանիների հիվանդությունների բուժման համար` հազար ՀՀ դրամ.

բ. Կենդանիների հիվանդությունների կանխարգելման հարցերով խորհրդատվության համար՝ հինգ հարյուր ՀՀ դրամ.

գ. Ծննդօգնության համար՝

- թեթև միջամտություն՝ հազար ՀՀ դրամ,

- ծանր միջամտություն՝ հինգ հազար ՀՀ դրամ.

դ. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումների և արյունառման կամ այլ նմուշառման համար՝ (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների)

- մանր կենդանի հարյուր ՀՀ դրամ,

- խոշոր կենդանի երկու հարյուր ՀՀ դրամ.

ե. Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարի համար՝ երկու հարյուր ՀՀ դրամ.

զ. Ախտահանության համար՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ երկու հարյուր ՀՀ դրամ.

է. Միջատազերծման (դեզինսեկցիա) համար՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ հարյուր ՀՀ դրամ.

ը. Կրծողների ոչնչացման (դեռատիզացիա) համար՝ 1 քառ. մետր երկու հարյուր ՀՀ դրամ.

թ. Արհեստական սերմնավորման համար՝ հինգ հազար ՀՀ դրամ.

ժ. Կենդանու հերձման համար՝

- մանր կենդանի՝ հազար ՀՀ դրամ,

- խոշոր կենդանի՝ երեք հազար ՀՀ դրամ.

ի. Կենդանիների նախասպանդային զննման համար՝

- մանր կենդանի՝ հազար ՀՀ դրամ,

- խոշոր կենդանի՝ երկու հազար ՀՀ դրամ.

լ. Տեղեկանքի տրամադրման համար՝ հարյուր հիսուն ՀՀ դրամ:

14) Սպիտակ համայնքի բնակավայրերի ոռոգման ջրի մատակարարման համար փոխհատուցման վճար յուրաքանչյուր ժամվա համար՝ պոմպով ջրամատակարարում իրականացվող բնակավայրերում՝ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ, ինքնահոս ջրամատակարարման համակարգերով ջրամատակարարվող բնակավայրերում՝ հազար ՀՀ դրամ։

15) Սպիտակ համայնքի բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համար փոխհատուցման վճար՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ, օրացուցային տարվա համար՝ պոմպով ջրամատակարարում իրականացվող բնակավայրերում, հազար ՀՀ դրամ՝ ինքնահոս ջրամատակարարման համակարգերով ջրամատակարարվող բնակավայրերում:

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Ա. ՖՐԱՆԳՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան