Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Ախուրյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2020
Ստորագրող մարմին
Ախուրյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը`

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները,

 

1. Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «2183,8» հազար դրամ թիվը փոխարինել «183.8» հազար դրամ թվով, այդ թվում՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 

1) «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «2183.8» հազար դրամ թիվը փոխարինել «183.8» հազար դրամ թվով:

2) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «2000,0» հազար դրամ թվով:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝

 

Կողմ -8

 

Ժ. ԳԱԲՈՅԱՆ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ա. ԴՐՄԵՅԱՆ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. ՄԱԹՈՍՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Ա. Իգիթյան

 

2020 թ. հոկտեմբերի 23

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: