Basic information
Number
N 1692-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.10.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.10.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.10.2020
Effective date
17.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2020 թվականի N 1692-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից ընդունել 1.0 մլրդ դրամ։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերության պայմանագիրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ