Basic information
Number
ՆՀ-335-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (23.11.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.11.2022
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
21.11.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
21.11.2022
Effective date
23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1007 02 E ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ N 2 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018 թվականի մարտի 30-ին ստորագրված թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագրի N 2 փոփոխության համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 21

Երևան

ՆՀ-335-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2022 թվական: