ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 33-հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2183-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2021 թվականի հունվարի 15-ի N 06/27.4/550-2021 գրությամբ պետական փորձագիտական եզրակացությունը և ամփոփաթերթը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԹԵՄՈԻՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՅԱՂՈԻԲՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2021թ. հունվարի 19 գ. Գրիբոյեդով |
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|