ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 744-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Սոֆմինել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00896136) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,338,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 744-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում և բնակիչների համար նախատեսված 10 սենյակների կահավորում՝ խնամքի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
25,800,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները՝ տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում՝ 17,800,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2 ) Գյումրու շուրջօրյա խանմքի կենտրոնի 10 բնակելի սենյակների կահավորում՝ 8,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,800,000 դրամի չափով. 2) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 10 բնակելի սենյակների համար նախատեսված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,000,000 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |