Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ.281
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

         

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 72-Ն

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.11.23 թիվ 30-Ն)

           

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 01.11.23 թիվ 30-Ն)

2. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 30-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

       

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23077

 

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Քանակը

Ա

Բ

Գ

1

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից՝

100

գլուխ

 

կովեր

100.1

-‘’-

 

արտադրող ցուլեր

100.2

-‘’-

 

բանող եզներ

100.3

-‘’-

 

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան

100.4

-‘’-

 

երինջներ 2 տարեկան և բարձր

100.5

-‘’-

 

չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր

100.6

-‘’-

 

Գոմեշներ

105

-‘’-

 

Խոզեր, ընդամենը, որից`

110

-‘’-

 

մայր խոզեր հիմնական հոտի

110.1

-‘’-

 

էգ խոզեր` 4-12 ամսական

110.2

-‘’-

 

Ոչխարներ և այծեր, ընդամենը, այդ թվում`

115

-‘’-

 

ոչխարներ, ընդամենը, որից`

115.1

-‘’-

 

մաքիներ և շիշակներ

115.1.1

-‘’-

 

այծեր, ընդամենը, որից`

115.2

-‘’-

 

մայր այծեր 1 տարեկան և բարձր

115.2.1

-‘’-

 

Ձիեր

120

գլուխ

 

Ավանակներ

125

-‘’-

 

Ջորիներ

130

-‘’-

 

Ճագարներ, ընդամենը, որից՝

135

-‘’-

 

մայր ճագարներ

135.1

-‘’-

 

Մեղվաընտանիքներ

140

հատ

 

Թռչուններ, ընդամենը (145.1+145.2+145.3), այդ թվում`

145

գլուխ

 

հավեր և աքաղաղներ, ընդամենը, որից՝

145.1

-‘’-

 

ածան հավեր

145.1.1

-‘’-

 

սագեր

145.2

-‘’-

 

այլ թռչուններ

145.3

-‘’-

 

 Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափի միավորը

Քանակը

Ա

Բ

Գ

1

Կթվել է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը

200

ցենտներ

 

Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը

205

-‘’-

 

Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից, ընդամենը, որից՝

210

հատ

 

հավի

210.1

-‘’-

 

Խուզվել է ոչխարի բուրդ

215

կիլոգրամ

 

Արտադրվել է մեղր

220

-‘’-

 

Վաճառվել և մորթվել են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով)

225

ցենտներ

 

Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող կենդանիներից, ընդամենը, որից՝

230

-‘’-

 

խոշոր եղջերավոր կենդանիներ

230.1

-‘’-

 

խոզեր

230.2

-‘’-

 

ոչխարներ և այծեր

230.3

-‘’-

 

թռչուններ

230.4

-‘’-

 

Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը

235

գլուխ

 

 Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Չափի միավորը

Խոշոր եղջերավոր կենդանիներ

այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման)

Խոզեր

 Ոչխարներ և այծեր

 Ձիեր

 Թռչուններ

Ա

Բ

Գ 1 2 3 4 5 6

Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա էր, ընդամենը

300

գլուխ            
Մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր, մտրուկներ և ստացվել է թռչունի մատղաշ, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ինկուբատորից 305

-‘’-

  X        
Ծնել են երինջներ, (դասվել են կովերի շարքը) 310

-‘’-

X   X X X X
Գնվել են կենդանիներ և կենդանիների այլ մուտքեր 315

-‘’-

           

Կենդանի քաշը

315.1 ցենտներ            

Իրացվել է սպանդի համար (ներառյալ տեղում մորթվածը)

320 գլուխ            

Կենդանի քաշը

320.1 ցենտներ            

Վաճառվել է, փոխանակվել է և այլ ելքեր

325

գլուխ

           
Կենդանի քաշը 325.1

ցենտներ

           
Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի կենդանիներ, ընդամենը, որից՝ 330 գլուխ            
հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից  330.1

-‘’-

  X       X
Ընթացիկ տարվա հունվարի 1-ին առկա է, ընդամենը (300+305+310+315-320- 325-330) 335

-‘’-

           
Կենդանի քաշը 335.1 ցենտներ            

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝

_____________________________

 

_____________________________

 

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_____________________________

 

_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


« ___ »____________20___թ.

(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 30-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 01.11.23 թիվ 30-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

 4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

 5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 6. «Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» բաժնում.

 1) «100-100.6» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխան կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:

2) «100.2» ծածկագրով տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

 3) «100.3» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը` բացառությամբ ցուլիկների և 2 տարեկանից փոքր արուների: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:

 4) «100.4» ծածկագրով տողում լրացվում է 1-2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

5) «100.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

 6) «105» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:

7) «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի խոզերի գլխաքանակը, իսկ «110.1» տողում ներառվում է հիմնական հոտի մայր խոզերի գլխաքանակը, «110.2» ծածկագրով տողում՝ 4-12 ամսական էգ խոզերի գլխաքանակը:

8) «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի և ցեղերի ոչխարների և այծերի գլխաքանակը:

9) «115.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի, իսկ «115.1.1 ծածկագրով տողում՝ մայրական կազմի գլխաքանակը և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

 10) «115.2» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի այծերի, իսկ «115.2.1 ծածկագրով տողում՝ 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

 11) «120» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ձիերի գլխաքանակը:

 12) «125» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:

 13) «130» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ջորիների գլխաքանակը:

 14) «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, իսկ «135.1» ծածկագրով տողում՝ բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

 15) «140» ծածկագրով տողում լրացվում է առկա մեղվաընտանիքների քանակը:

 16) «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը:

17) «145.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը, իսկ «145.1.1» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:

 7. «Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը» բաժնում.

1) «200» ծածկագրով տողում լրացվում է կաթնային և մսային հոտի, ինչպես նաև բտման (գիրացման) տակ գտնվող բոլոր կովերից, ծնած երինջներից և գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և այլ կենդանիներին կերակրելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:

 2) «205» ծածկագրով տողում լրացվում է ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:

 3) «210» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ օգտագործված ձուն, իսկ «210.1» ծածկագրով տողում ներառվում է ածան հավերից ստացված հավի ձուն: Այս տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

 4) «215» ծածկագրով տողում լրացվում է խուզված բրդի քաշը, այսինքն տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը ոչխարի խուզից ստացված ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

 5) «220» ծածկագրով տողում լրացվում է մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:

 6) «225» ծածկագրով տողում լրացվում է ճագարներից տարվա ընթացքում վաճառված և սպանդի ենթարկված ճագարների կենդանի քաշը:

 7) «230» ծածկագրով տողում լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական կենդանի քաշը:

8. «Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը» բաժնում.

1) «305» ծածկագրով տողում լրացվում են մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկել է, թեկուզև նույն օրը ծնվածը՝ բացառությամբ սատկած ծնվածների:

2) «310» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խմբին դասված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ծնվել է մահացած սերունդ:

3) «315» և «315.1» ծածկագրերով տողերում լրացվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:

 4) «320» ծածկագրով տողը լրացնելիս հարկ է գումարել պետությանը, շուկայում վաճառված գլխաքանակները՝ հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները, ինչպես նաև սպանդանոցներին սպանդի համար վաճառված, տեղում մորթված գլխաքանակները: Այս տողում չի լրացվում բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար: Իսկ «320.1» ծածկագրով տողում ներառվում է «320» ծածկագրով տողի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը նախքան սպանդի ենթարկելը, անկախ նրանից մորթը որտեղ է կատարվել (տեղում, թե սպանդանոցում), և այդ միսն օգտագործվել է սննդի թե վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը:

 5) «325» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը: Այստեղ ներառվում է այլ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում բուծված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը, ներառյալ նաև ուրիշ տողերում ցույց չտրված կենդանիների այլ ելքերը: Այս տողում ներառվում են նաև տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված, աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը: Այս տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, բուծման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսավարող սուբյեկտներին չի վերադարձվել, որը մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն կենդանու և թռչնի բուծման համար:

 6) «330» և «330.1» ծածկագրերով տողերում լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև նոր ձեռքբերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 30-Ն)