Գլխավոր տեղեկություն
Համար
N 1859-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «օրինակելի» բառը.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտարարատուն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների ոչնչացման նպատակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում (այսուհետ՝ դիմում), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝»,

բ. 15-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «ոչնչացման» բառով, իսկ «օրինակելի» բառը հանել,

գ. 16-րդ կետի 1-ին նախադասությունը «ոչնչացման փաստի հաստատումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 168-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված այլ տեղեկությունները» բառերով,

դ. 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.

«20. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողման համար սույն որոշմամբ նախատեսված լիազոր պետական մարմինները համապատասխան եզրակացությունները ներկայացնում են մաքսային մարմին` նրա կողմից «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով գրանցված հայտարարագրերը և դրանցում պարունակվող տեղեկությունները լիազոր պետական մարմիններին ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։».

4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

5) որոշմամբ հաստատված N 6 հավելվածի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Դիմումին կից լիազոր մարմին են ներկայացվում բեռն ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները։»,

բ․ 4-րդ կետում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «2-րդ» բառը՝ «3-րդ» բառով,

գ. 5-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով.

6) որոշմամբ հաստատված N 9 հավելվածի`

ա․ 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ․ 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1859-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման

 

ԱԿՏ N «______________________»/«_________»/«_____________»

                 (մաքսային մարմնի ծածկագիր)        (ամսաթիվ)       (գրանցման համար)

 

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը

1)

 __________________________________________________________________________________________

2) ________________________________________________________________________________________

2. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի անվանումը, ՀՎՀՀ, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները

 __________________________________________________________________________________________

3. Ոչնչացման ժամանակ ներկա այլ անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 __________________________________________________________________________________________

4. Ոչնչացման աշխատանքներն իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ

 __________________________________________________________________________________________

5. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարագրի համարը

 __________________________________________________________________________________________

6. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների անվանումները, քանակները, չափման միավորները

1)

 __________________________________________________________________________________________

2) ________________________________________________________________________________________

 ……………………..

7. Ապրանքների ոչնչացման իրականացման վայրը, ամսաթիվը և ժամը

 __________________________________________________________________________________________

8. Ապրանքների ոչնչացման եղանակը

 __________________________________________________________________________________________

9. Ապրանքների ոչնչացումից հետո թափոնների առկայությունը և դրանց քանակը, ինչպես նաև հետագա օգտագործման հնարավորությունը

 __________________________________________________________________________________________

 __________________________________________________________________________________________

10. Ապրանքների ոչնչացման աշխատանքների ավարտի ժամը

 __________________________________________________________________________________________

11. Հատուկ նշումներ (անհրաժեշտության դեպքում)

 __________________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ (անձինք)  

______________________

(անուն, ազգանուն)

 

_____________

 (ստորագրություն)

______________________

(անուն, ազգանուն)

 

_____________

 (ստորագրություն)

 

Հայտարարատու (լիազորված անձ)

______________________

(անուն, ազգանուն)

 

_____________

 (ստորագրություն)»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան