ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2021 թվական N 23-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի՝ «Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ (7) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ | ||
ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ | ||
ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ | ||
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ | ||
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ | ||
ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. մարտի 23 ք. Մեղրի |
Մ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Հավելված NN 1-3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|