ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2021 թվականի N 15-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ, համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ (18) |
|
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
Մ. Ասլանյան |
Ա. Փելեշյան |
___ |
___ |
Գ. Քալանթարյան | Կ. Դավթյան |
|
|
Ա. Գրիգորյան |
Ա. Խաչատրյան Ս. Աղաբեկյան Ա. Լոքյան |
|
|
Ա. Ափինյան |
Մ. Ապերյան |
|
|
Հ. Մովսիսյան |
Հ. Ղամբարյան |
|
|
Մ. Հովհաննիսյան | Ս. Մելքոնյան |
| |
Վ. Ավագյան |
Ս. Ղամբարյան |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ |
2021 թ. մարտի 19 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|