Գլխավոր տեղեկություն
Համար
N 745-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 745-Ա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 204,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտակարգ իրավիճակներին նախապատրաստում և մարդասիրական օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

30.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 745-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ»

 

1.

Ծրագրի նպատակը

Բարելավել Սյունիքի մարզում գործող համայնքային և քաղաքացիական հասարակության կառույցների ընդհանուր պատրաստվածությունը, զարգացնել իրենց կարողությունները և ռեսուրսները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին, ինչպես ճգնաժամից տուժած անձանց տրամադրել դրամական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարություն

Հասցե՝ Ֆրանսիա, 75007 Փարիզ, 37 Կե Դոխսե

4.

Ծրագիրը կատարողը

«Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (Acted)

Իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արամի 80, 2-րդ հարկ Գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Տպագրիչներ 3, բն. 3 Հարկ վճարողի հաշվառման համար՝ 02834561

Գործընկերներ՝

1․ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական/գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գարեգին Նժդեհ

42 փողոց

Հարկ վճարողի հաշվառման համար՝ 39154831

2․ «Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպություն Իրավաբանական/գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Ստեփանավան, Ավետիսյան 78 փողոց

Հարկ վճարողի հաշվառման համար՝ 06404484

3. «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն Իրավաբանական/գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գորիս, Անկախության փողոց, շենք 2

Հարկ վճարողի հաշվառման համար՝ 09207456

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Տեղ խոշորացված համայնքներ)

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

500,000 եվրոյին համարժեք դրամ (204,300,000 դրամ)

7.

Բարեգործություն ստացողը

Սյունիքի մարզի Տեղ, Գորիս և Սիսիան համայնքապետարանները և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4835 անձ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Գորիս, Տեղ, Սիսիան խոշորացված համայնքների և այլ համայնքների տեղական իշխանությունների և շահագրգիռ կողմերի հետ, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, կգնահատի ազդակիր համայնքներում ենթակա- ռուցվածքների կարողությունները, որոնք հարմար կլինեն տեղահանված բնակչությանը ժամանակավոր ապաստան տրամադրելու համար՝ նպատակ ունենալով տրամադրել նյութական/տեխնիկական աջակցություն (համակարգիչներ, պրինտերներ, ջրի դիսպենսեր)։ Ընդհանուր առմամբ՝ 6 ենթակառուցվածքներ, կախված կարիքներից, կստանան նյութական/տեխնիկական աջակցություն։

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 37,568,727 դրամ

 

2) կիրականացվի Տեղ, Գորիս, Սիսիան համայնքների կարիքների մանրակրկիտ վերլուծություն և վեր կհանվի տեղահանված բնակչությանը ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ սարքավորումների պակասը և կտրամադրվի տեխնիկական/նյութական աջակցություն: Նման ներդրումները կարող են ներառել տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ (համակարգիչներ, տպիչներ), գրասենյակային կահույք (սեղան, աթոռ):

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 46,008,360 դրամ

 

3) Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը կիրականացնի երկօրյա շահերի պաշտպանության թեմայով դասընթաց Տեղ, Գորիս, Սիսիան համայնքապետարանների համար։ Ընդհանուր առմամբ՝ դասընթացին կմասնակցեն 45 անձ, ովքեր անմիջապես ներգրավված են տեղահանված անձանց հետ աշխատանքներում։

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 4,658,040 դրամ

 

4) Acted-ը և Գորիսի մամուլի ակումբը 7-14 օրերի ընթացքում համատեղ կսկսեն արագ կարիքների գնահատում (ՌՆԹ) իրականացնել Սյունիքի, Վայոց ձորի և Երևանի շրջանում՝ տեղահանված բնակչության ամենահրատապ կարիքների վերաբերյալ արդի տեղեկատվություն հավաքելու նպատակով:

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 4,086,000 դրամ

 

5) Acted-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, դրամական մեկանգամյա աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված 3800 անձի՝ առանց որևէ խոցելիության չափանիշի կիրառման։ Դրամական աջակցությունը կտրամադրվի սուպերմարկետի դրամական կտրոնների տեսքով՝ յուրաքանչյուր անձին հատկացնելով 16,500 դրամ։ Աջակցությունը հասանելի կդառնա Սյունիքի, Վայոց ձորի և հնարավորության դեպքում նաև այլ մարզերում։

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 83,763,000

 

6) «Առաքելություն Հայաստան»-ը Սյունիքի մարզի Տեղ, Սիսիան և Գորիս համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված 400 անձանց կտրամադրի տեղեկատվություն, խորհրդատվություն և իրավաբանական ծառայություններ փաստաթղթերի, հասանելի սոցիալական նպաստների, հողի, գույքի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ:

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 5,556,960 դրամ

 

7) Լոռէ փրկարար ջոկատը Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի սոցիալ-հոգեբանական աջակցություն կտրամադրի 590 տեղահանված անձանց՝ օգնելով նրանց հնարավորինս շուտ ինտեգրվել նոր սոցիալ-տնտեսական համատեքստում։ Վերապատրաստված հոգեբանները կաշխատեն ծնողների և երեխաների հետ՝ վերականգնելու իրենց դիմակայունությունը և հասցեագրելու հոգեկան առողջության հատուկ խնդիրները՝ ներառյալ անհանգստությունն ու դեպրեսիան։

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից - 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 4,086,000 դրամ

 

8) գլխամասի ծախսեր, որոնք անհրաժեշտ են Acted Armenia-ի՝ Փարիզում գտնվող կենտրոնական գրասենյակին ծրագրային գործողությունները համակարգելու համար (հասցե՝ Ռու դը Գոդոթ դե Մուրոյ փողոց, Փարիզ քաղաք, Ֆրանսիա)։

Ժամկետ՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ից – 2024 թվականի մարտի 31-ը

Բյուջե՝ 18,572,913 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Տեղ, Գորիս և Սիսիան համայնքապետարանների համար, ինչպես նաև նույն համայնքների ժամանակավոր կացարանների համար ձեռք կբերվեն համակարգիչներ, տպիչներ, ջրի դեսպենսեր, աթոռ, սեղան, մահճակալներ, պահարաններ՝ 10,215,000 դրամի չափով.

2) Acted գրասենյակի համար ձեռք կբերվեն գրասենյակային սարքավորումներ (համակարգիչ, տպիչ)՝ 2,430,000 դրամի չափով.

3) կազմակերպական ծախսեր՝ ներառված են գրասենյակի վարձակալությունը կենցաղային ապրանքների ձեռքբերումը և տպագրական ծախսերը՝ 3,500,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր՝ 6,582,740.

2) գիշերակաց և օրապահիկ տեղական և միջազգային անձնակազմի համար՝ 3,845,120 դրամ.

3) տրանսպորտային ծախսեր տեղացի և միջազգային անձնակազմի համար՝ 6,425,720 դրամ.

4) անձնակազմ (ծրագրի համակարգող, հաշվապահ, լոգիստիկայի մասնագետ, ծրագրի մշակման մասնագետ, վարորդ և այլն)՝ դրամ 23,655,800 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Տեղի, Սիսիանի և Գորիսի համայնքապետարաններ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող

լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

30.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան