ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 756-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 530-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 07610657) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 530-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Փեյփր Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00210346) 2023 թվականի օգոստոսի 25-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-23/08 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է A3 և A4 ֆորմատի թղթի ձեռքբերում` 130,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՍ Մոնիթորինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06108225) 2023 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ՄԱ-ԾՁԲ-23/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոխադրամիջոցների կառավարման հսկման արբանյակային GPS համակարգի տեղադրման և ամսական սպասարկման ծառայությունների մատուցում` 712,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |