Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2021
Ընդունող մարմին
Այգեկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Այգեկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 մայիսի 2021 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2021 թվականի ապրիլի 23-ի N 06/27.1/10298-2021 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-4

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ

   

 

Այգեկ համայնքի ղեկավար

ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու

2021 թվականի մայիսի 6-ի N 14-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1600,0 հազար դրամն ուղղել հետևյալ ծախսերի կատարմանը՝

1) Կառավարման ապարատի 1.1.1 բաժնի 4241 հոդվածին՝ 200,0 հազար դրամ, 4239 հոդվածին՝ 100,0 հազար դրամ։

2) Այլ մշակութային կազմակերպություններ՝ 8.2.4 բաժնի 4237 հոդվածին՝ 300,0 հազար դրամ։

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 1.6.1 բաժնի 4239 հոդվածին՝ 1000,0 հազար դրամ։

2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 1.6.1 բաժնի 5122 հոդվածից 1000,0 հազար դրամն ուղղել 5112 հոդվածին։

 

Հատված 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: