ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ՝ ԿԱՇՎԻ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 44С ծանոթագրությամբ՝
«44С) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.03.2017 թվականից մինչև 28.02.2019 թվականը ներառյալ:»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 4 հավելվածի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային
անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
3402 90 100 9 |
- - - այլ | - |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
- - - այլ՝* |
||
3402 90 100 2 |
- - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5) |
- |
3402 90 100 8 |
- - - - այլ |
- |
_________________________________
* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3402 90 100 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
3402 90 100 2 | - - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5) |
8,244С) |
3402 90 100 8 | - - - - այլ |
8,2 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)
2. Այն առանձին ապրանքների ցանկում, որոնց մասով կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան, և այդ դրույքաչափերի չափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3402 90 100 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«3402 90 100 2 |
- - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5) |
12,3 |
10,9 |
9,5 |
8,2 |
6,8 |
5,5 |
4,1 |
2,7 |
1,4 |
0 |
3402 90 100 8 |
- - -- այլ |
12,3 |
10,9 |
9,5 |
8,2 |
6,8 |
5,5 |
4,1 |
2,7 |
1,4 |
0»: |
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.10.2020, թիվ 137 | 01.01.2021, թիվ 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|