Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 781-Ա

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,885,223,071 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

07.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 781-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերակառուցել 1988 թվականին երկրաշարժի հետևանքով վնասված քաղաքային «Բարեկամության» զբոսայգին, ապահովել Գյումրի քաղաքի բնակիչներին զբոսանքի և ժամանցի համար բարենպաստ պայմաններով, Գյումրի քաղաքի երիտասարդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող մանկական հիվանդանոցի երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կառուցելով հարմարավետ և հետիոտնի համար հաճելի զբոսանքի արահետներ, նպաստել Հայաստանի 2-րդ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, Գյումրի քաղաքի բնականոն զարգացմանը՝ ստեղծելով սոցիալական հարթակ հասարակության լայն զանգվածների համար:

Զբոսայգու վերականգնումը կնպաստի քաղաքաշինության լայնածավալ զարգացմանը՝ մոտակա շրջանները պատմական կենտրոնի հետ ինտեգրելու հարցում և

հարևան բնակավայրերի քաղաքացիներին շփման հարթակ ստեղծելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Բաղրամյան պողոտա 6, ՀՎՀՀ` 02628286

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Բնագավառը՝ սոցիալական, այդ թվում՝ բնության և շրջակա միջավայրի պահպանում և բարեկարգում

6.

Ծրագրի բյուջեն

2,885,223,071 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Գյումրի քաղաքի բնակիչները և այցելուները, «Բարեկամության» զբոսայգու տարածքին կից գործող մանկական հիվանդանոցի այցելուներն ու այնտեղ բուժում ստացող պացիենտները, Հայաստանի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկները, այգու տարածքում և առևտրային տարածքներում աշխատողները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

«Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնման և զարգացման» ծրագիր, որը ներկայացված է 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի

դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

 

1. Նախագծման, պլանավորման և այլ մասնագիտական աշխատանքների իրականացում, գնահատված ծախսեր՝ 80,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել շինարարության ընթացքում հեղինակային և տեխնիկական հսկողություն, իրականացված ճարտարապետաշինարարական փաթեթների և էսքիզների շտկում, նոր փաթեթների նախագծում։

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի  դեկտեմբերի 31-ը:

2. Հողային աշխատանքներ, գնահատված ծախսեր՝ 100,900,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել տարածքի հարթեցման, հողի մշակման և հետլիցքի, ինչպես նաև նոր հողի տեղափոխման աշխատանքներ, այգու հասարակական օբյեկտների շինարարության համար նախատեսված գրունտային հողի հետ կապված աշխատանքներ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Ինժեներական ենթակառուցվածքներ, գնահատված ծախսեր՝ 150,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել կաթիլային ոռոգման համակարգի, զբոսայգու հարակից փողոցով անցնող գազատար խողովակի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ։

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Առկա շինություններ, գնահատված ծախսեր՝ 300,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել այգու սպասարկման օբյեկտների շինարարություն, հին բեմահարթակի վերանորոգման և ամրացման աշխատանքներ։

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Բարեկարգման աշխատանքներ, գնահատված ծախսեր՝ 300,000,000 դրամ, որից 150,000,000 դրամը ներմուծվող ծառատեսակների և այլ տնկիների համար, 150,000,000 դրամը՝ տեղում բարեկարգման և առկա շուկայից բույսերի և տնկիների ձեռքբերում:

Նախատեսվում է սպորտային, վազքի և հեծանվային ուղիների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և կանաչապատման ու ծառատունկի աշխատանքներ։

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Այգու տարածքում տեղադրվող զվարճահարմարանքների (կարուսելների) և այլ մանկական, երիտասարդական սարքավորումների ներմուծում և պահեստավորում, զվարճահարմարանքների (կարուսելների) և այլ մանկական և երիտասարդական սարքավորումների տեխնիկական զննման, արտաքին տեսքի արդիականացման և բարելավման, այգում տեղադրման (մոնտաժման) աշխատանքներ, գնահատված ծախսեր՝ 100,000,000 դրամ, որից 70,000,000 դրամը զվարճահարմարանքների (կարուսելների) և այլ մանկական, երիտասարդական սարքավորումների ներմուծման համար, 30,000,000 դրամը՝ պահեստավորման, սարքավորումների տեխնիկական զննման, արտաքին տեսքի արդիականացման, բարելավման, տեղադրման (մոնտաժման) աշխատանքների համար:

Նախատեսվում է մանկական և երիտասարդական զվարճահարմարանքների (կարուսելների) և այլ սարքավորումների ներմուծում և պահեստավորում, մինչև տեղադրման աշխատանքների սկիզբը:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. Շարժական գույքերի և հասարակական կառույցների վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ, գնահատված ծախսեր՝ 60,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել այգու տարածքում գործող հասարակական զուգարանի և տրանսֆորմատորային ենթակայանի, ինչպես նաև սպասարկման այլ կառույցների ընթացիկ տեխնիկական զննում, վերանորոգում և սպասարկում: Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. Այգու 7.2 հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի

ձեռքբերում՝ հանրային հողերի վարձակալություն, գնահատված ծախսեր՝ 6,722,500 դրամ:

Նախատեսվում է շարունակել հողի կառուցապատման իրավունքի

վարձակալությունը, հանրային հողերի վարձակալությունը։

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Այգու ադմինիստրատիվ կենտրոնի կառուցում, գնահատված ծախսեր՝

200,000,000 դրամ, որից 70,000,000 դրամը ներմուծվող սարքավորումների և նյութերի համար, 130,000,000 դրամը՝ շինարարական աշխատանքների համար:

Նախատեսվում է կառուցել այգու օբյեկտների, բուսականության սպասարկման համար ադմինիստրատիվ կենտրոն:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

10. Արհեստական լճակի կառուցում, գնահատված ծախսեր՝ 80,000,000 դրամ:

Այգու հիմնական ջրային մակերևույթի նպատակի համար նախատեսվում է կառուցել հասարակական լճակ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

11. Բացօթյա սպորտային հանգստի գոտու կառուցում, սպորտային մարզանքների սարքավորումների ներմուծում և տեղադրում, ընթացիկ վերանորոգում, գնահատված ծախսեր՝ 150,000,000 դրամ, որից 75,000,000 դրամը ներմուծվող ապրանքների և նյութերի համար, 75,000,000 դրամը՝ շինարարական

աշխատանքների համար:

Նախատեսվում է իրականացնել հասարակական սպորտային բացօթյա հրապարակ հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված մարզային սարքերով և այլ մարզաձևերի համար նախատեսված կահավորանքով: Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

12. Այգեգործական դպրոցի կառուցում հասարակական և կրթական հիմունքներով, գնահատված ծախսեր՝ 200,000,000 դրամ, որից 100,000,000 դրամը ներմուծվող սարքավորումների համար, 100,000,000 դրամը՝ տեղում շինարարական աշխատանքների համար:

Զբոսայգու կանաչապատման և Գյումրի քաղաքի կանաչապատման համար նախատեսված և կրթական ծրագրերով հագեցած կրթական համալիրի կառուցում և ընթացիկ սպասարկում:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

13. Երիտասարդական քովորքինգ կենտրոնի կառուցում, շինարարական և սպասարկման աշխատանքներ, գնահատված ծախսեր՝ 250,000,000 դրամ: Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

14. Արվեստների և արհեստների բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, գնահատված ծախսեր՝ 250,000,000 դրամ, որից 50,000,000 դրամը ներմուծվող ապրանքների և սարքավորումների համար, 200,000,000 դրամը՝ շինարարական աշխատանքների համար:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

15. Մանկական հասարակական խաղային գոտու կառուցում, խաղային օբյեկտների ներմուծում և տեղադրում, գնահատված ծախսեր՝ 200,000,000 դրամ, որից 130,000,000 դրամը ներմուծվող սարքավորումների և նյութերի համար, 70,000,000 դրամը՝ շինարարական աշխատանքների համար:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

16. Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր, գնահատված ծախսեր` 100,500,000 դրամ, որից 50,000,000 դրամը ներմուծվող տեխնիկական և այլ սարքավորումների համար:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

17. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր, տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում, տպագրություն և ձևավորում, լուսանկարահանման և տեսանկարահանման ծառայություններ, գնահատված ծախսեր՝ 50,000,000 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

18. Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական և մասնագիտական, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ աուդիտորական, հետազոտական և այլ համանման ծառայություններ, գնահատված ծախսեր՝ 28,000,000 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

19. Աշխատավարձի և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների

մատուցման գծով ծախսեր, այդ թվում՝ վարչական աշխատակազմի, գիտական ու տեխնոլոգիական մասնագետների աշխատավարձ, ինչպես նաև քաղաքացիաիրավական ծառայություններ, գնահատված ծախսեր՝ 161,536,000 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

20. Տարածքների (ապրանքանյութական արժեքների պահեստավորման համար), գրասենյակների (վարչական աշխատակազմի և գիտական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխատանքների համար), դրանց վերանորոգման, դիզայնի, կահավորման, ներքին հարդարման աշխատանքներ: Գրասենյակային գույքի, սարքավորումների ձեռքբերում, պահնորդային, մաքրության և այլ տեխնիկական-մասնագիտական ծառայություններ, կոմունալ վճարներ, այդ թվում՝ նաև հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծախսեր, տնտեսական և գրասենյակային այլ ծախսեր, գնահատված ծախսեր 27,440,000 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

21. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար, աշխատակիցների միջազգային և տեղական գործուղումներ (հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ, ծրագրի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման, փորձի փոխանակման նպատակով), գնահատված ծախսեր՝ 20,124,571 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

22. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ, գնահատված ծախսեր՝ 70,000,000 դրամ:

Իրականացման ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Ընդհանուր

2,885,223,071 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների նկարագիրը

1. Նախագծման, պլանավորման և փոխկապակցված այլ մասնագիտական աշխատանքներ և ծառայություններ` 80,000,000 դրամ:

2. Շինարարական, շարժական և անշարժ գույքերի, այդ թվում՝ գոյություն ունեցող շինությունների, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 1,615,900,000 դրամ:

3. Ծառատեսակների և տնկիների, ադմինիստրատիվ կենտրոնի, բացօթյա սպորտային հանգստի գոտու, այգեգործական դպրոցի, արվեստների և արհեստների բազմաֆունկցիոնալ կենտրոնի, մանկական հասարակական խաղային գոտու, ինչպես նաև այգու հանդիսավոր բացման արարողության համար սարքավորումների, նյութերի և ապրանքների ներմուծում՝ 695,000,000 դրամ:

4. Զվարճահարմարանքների (կարուսելներ) և այլ մանկական և երիտասարդական սարքավորումների պահեստավորման, տեխնիկական զննման ծառայություններ, արտաքին տեսքի արդիականացման և բարելավման, տեղադրման (մոնտաժման) աշխատանքներ` 30,000,000 դրամ:

5. Այգու հանդիսավոր բացման կազմակերպմանն ուղղված ծառայություններ՝ 50,000,000 դրամ:

6. Հանրային իրազեկման և մարքեթինգային, տպագրական և դիզայներական ծառայություններ՝ 50,000,000 դրամ:

7. Խորհրդատվական ծառայություններ՝ 28,000,000 դրամ:

8. Տրանսպորտային ծառայություններ, լոգիստիկ ծախսեր, մաքսային,

բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 65,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1. Վարչական աշխատակիցների աշխատավարձը և ֆիզիկական անձ կազմակերպչական ծառայություններ մատուցողների վարձատրություն՝ 161,536,000 դրամ:

2. Վարչական գրասենյակների, տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառայություններ՝ 27,440,000 դրամ:

3. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար՝ 20,124,571 դրամ:

4. Ներկայացուցչական ծախսեր՝ 50,500,000 դրամ:

5. Վառելիք՝ 5,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,

2. Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

3. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն (այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտե),

4. Շիրակի մարզպետարան,

5. Գյումրու համայնքապետարան,

6. Այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,

7. Համաշխարհային բանկի Հայաստանի ներկայացուցչություն,

8. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

(համագործակցություն Ծրագրի ընդհանուր նպատակների իրագործման հետ կապված իրականացվող աշխատանքների շրջանակներում):

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

07.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան