Basic information
Number
N 1790-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.10.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Enactment date
26.10.2022
Signing organisation
Պարտականությունները կատարող
Signing date
26.10.2022
Effective date
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

26 հոկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 1790-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 21.11.2016թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Շիրազի Փ., Շ․ 40, Բն. 6:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 Պարտականություններ կատարող Ա. Խառատյան