ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2011 թվականի |
թիվ 823 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
«ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.
1. Ընդունել «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 010/2011) (կցվում է)։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 09.03.21 թիվ 28)
3. Սահմանել՝
3.1. «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 15-ից.
3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատմանը (հավաստմանը) առնչվող փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի մարտի 15-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատմանը (հավաստմանը) առնչվող փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.
3.3. մինչև 2015 թվականի մարտի 15-ը թույլատրվում են Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատմանը (հավաստմանը) առնչվող այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդպիսի արտադրանքի մակնշումը արտադրանքի շրջանառության միասնական նշանով Մաքսային միության անդամ պետությունների շուկայում չի թույլատրվում.
3.4. սույն Որոշման 3.2 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատմանը (հավաստմանը) առնչվող փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում, որը սահմանվել է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տարեկան մեկ անգամից ոչ պակաս դրանք՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատման համար Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը։
6. Կողմերին՝
6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը՝ սահմանում են Տեխնիկական կանոնակարգի պահանջները բավարարելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու մարմիններին և դրա մասին տեղեկացնում են Հանձնաժողովին.
6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովում են այդ կանոնակարգի պահանջներին համապատասխանության նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 19.05.15 թիվ 55, լրաց., փոփ., խմբ. ԵՏՀԽ 16.05.16 թիվ 37, փոփ. ԵՏՀԿ 09.03.21 թիվ 28)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2023, թիվ 137 | 23.11.2024, թիվ 823 | |
09.03.2021, թիվ 28 | 08.09.2021, թիվ 823 | |
16.05.2016, թիվ 37 | 02.12.2016, թիվ 823 | |
19.05.2015, թիվ 55 | 19.06.2015, թիվ 823 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|