Գլխավոր տեղեկություն
Համար
N 373-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.11.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

600.0373.01.11.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 նոյեմբերի 2023 թվականի

ք. Երևան

N 373-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՄՇ կանոնների 39-րդ կետի 1-ին ենթակետում «գործառույթներ» բառից հետո լրացնել «, ընդ որում մշտադիտարկման հասանելիություն տրամադրելու դեպքում՝ համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ» բառերը, իսկ 5-րդ ենթակետում՝ «ներկրելու և» բառերը փոխարինել «ներկրելու, արտահանելու, ինչպես նաև» բառերով,

2) ԷՄՇ կանոնների 40-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) ՀԾՄ-ի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով ՀԾՄ-ին տալիս է կարգավարական կարգադրություններ, այդ թվում՝ ՊԷԱ կայանից էլեկտրական էներգիայի գնման մասով,»,

3) ԷՄՇ կանոնների 43-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) պարտավոր է ենթարկվել Համակարգի օպերատորի՝ ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական բոլոր կարգադրություններին, այդ թվում՝ ՊԷԱ կայանից էլեկտրական էներգիայի գնման մասով։»,

4) ԷՄՇ կանոնների 48-րդ կետից հանել «, իսկ Որակավորված սպառողը, բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում» բառերը,

5) ԷՄՇ կանոնների 49-րդ կետում «արժեքը, բացառությամբ դրա արդյունքում ձևավորված ծառայությունների արժեքի,» բառերը փոխարինել «արդյունքում հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն» բառերով,

6) ԷՄՇ կանոնների 51-րդ կետում «տվյալ» բառը փոխարինել «հետևյալ» բառով,

7) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին կետով.

«52.1. ՀԷԱ կայանները սեփական կարիքի համար սպառած էլեկտրական էներգիայի և ծառայությունների դիմաց վճարում են ՀԾՄ-ին՝ սպառած էլեկտրական էներգիայի քանակի և տվյալ ՀԷԱ կայանի էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ծառայությունների սակագների արտադրյալի չափով։ Սույն կետով սահմանված վճարումներն իրականացվում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգով։»,

8) ԷՄՇ կանոնների 54.1-ին կետի 2-րդ ենթակետում «բացասական անհաշվեկշռույթի» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի սպառման արդյունքում առաջացած անհաշվեկշռույթի)» բառերը,

9) ԷՄՇ կանոնների 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65. Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում գրանցման հայտ ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է հայտի ամբողջականությունը և ԷՄՇ կանոններին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է հայտը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝ ներկայացնում է այն Բաշխողին, իսկ Որակավորված սպառողի կողմից ակցեպտով ներկայացված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ տեղեկատվության (ակտի) ստուգման համար՝ նաև Համակարգի օպերատորին։»,

10) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.1-ին կետով.

«65.1. Բաշխողը ԷՄՇ կանոնների 65-րդ կետով նախատեսված հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Շուկայի օպերատորին է տրամադրում՝

1) ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրի (համալիրների)՝ ԷՀՑ կանոններին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հաշվառման առանձնահատկության դեպքում՝ նշում այդ մասին,

2) ենթասպառողների առկայության դեպքում՝ դրանց ամբողջական ցանկը,

3) ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրի (համալիրների)՝ ԷՀԱՀ-ին հասանելիության մասին հաստատում,

4) ԷՄՇ մասնակցի սպառման համակարգի տեխնիկական պայմանը և (կամ) սպառման կետի միագծանի սխեման,

5) ԷՄՇ մասնակցի, իսկ ենթասպառողի առկայության դեպքում նաև վերջինիս պայմանագրային հզորությունը՝ համաձայն ԷՄՇ կանոնների 63-րդ կետի 6-րդ ենթակետի, ինչպես նաև վերջիններիս կողմից սպառված ամսական էլեկտրաէներգիայի քանակությունները՝ ԷՄՇ կանոնների 121-րդ կետի համաձայն։»,

11) ԷՄՇ կանոնների 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«66. Համակարգի օպերատորը ԷՄՇ կանոնների 65-րդ կետով նախատեսված հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Որակավորված սպառողի կողմից ակցեպտով ներկայացված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը (ակտը) և ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկացնում Շուկայի օպերատորին։»,

12) ԷՄՇ կանոնների 67-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 65.1-ին և 66-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում սույն կետին համապատասխան ստացված տեղեկատվության շրջանակում ստուգում է Հայտի և ԷՄՇ մասնակցի համապատասխանությունն Օրենքի, ԷՄՇ մասնակցի լիցենզիայի, ԷՄՇ պայմանագրին միանալու ակցեպտի, ԷՄՇ կանոնների պահանջներին և անհամապատասխանության դեպքում՝ գրավոր մերժում է գրանցումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝ սույն կետում նշված ժամկետում (իսկ այդ օրը ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում նույն ամսվա 26-ին) ՇԿԾ-ում գրանցում է ԷՄՇ մասնակցին և.»,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՇԿԾ-ում ամրագրում է տվյալ ԷՄՇ մասնակցի՝ էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, արտահանելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը՝ համաձայն ԷՄՇ կանոնների 205-րդ կետի,»,

13) ԷՄՇ կանոնների 68-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

14) ԷՄՇ կանոնների 70-րդ կետում «փոխելու» բառից հետո լրացնել «կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ այլ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբում ներառվելու» բառերը, «10 աշխատանքային» և «25 աշխատանքային» բառերը փոխարինել համապատասխանաբար «6 աշխատանքային» և «15 աշխատանքային» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«ՀՊԿՄ կարգավիճակ ստանձնելու դեպքում այդ պահին ԷՄՇ մասնակիցը չպետք է ունենա հաշվեկշռման պատասխանատվության նախորդ կարգավիճակով կնքված և գործող Գործարքներ:»,

15) ԷՄՇ կանոնների 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 70-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը ԷՄՇ կանոնների 8-րդ և սույն գլուխների պահանջներին և անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝ ՇԿԾ-ում ամրագրում է ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության նոր կարգավիճակը՝ դիմումում նշված ժամկետից՝ տեղեկացնելով դիմում ներկայացրած մասնակցին, գործող հաշվեկշռման խմբի ՀՊԿԽ, իսկ հաշվեկշռման խմբի գործունեությունը դադարեցնելու դեպքում՝ նաև ՀՊԿՄ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին, ինչպես նաև նոր հաշվեկշռման խմբի ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցին՝ անհրաժեշտության դեպքում փոփոխելով նաև ԷՄՇ այլ մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակը։»,

16) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 71.1-ին կետով.

«71.1. ՎԷԱ կայանները մինչև Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետի ավարտը՝ ԷՄՇ կանոնների 70-րդ կետով սահմանված ժամկետում դիմում են Շուկայի օպերատորին Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող օրվանից, իսկ տվյալ օրը ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում ամսվա 26-ից հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակը փոխելու կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ այլ առևտրի մասնակցի հաշվեկշռման խմբում ներառվելու նպատակով։ ՎԷԱ կայանի կողմից սույն կետի համաձայն դիմում չներկայացվելու դեպքում Շուկայի օպերատորը ՇԿԾ-ում տվյալ կայանի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակը փոխում է ՀՊԿԻ կարգավիճակի, որը հետագայում կարող է փոխվել տվյալ ԷՄՇ մասնակցի դիմումի հիման վրա։ ՎԷԱ կայանի՝ Օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածում ավարտվելու դեպքում ավարտի օրվան հաջորդող օրվանից մինչև տվյալ ամսվա 25-ը տվյալ կայանի կողմից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման ՀԾՄ-ի կողմից՝ Հանձնաժողովի սահմանած ՀԾՄ նվազագույն սակագնով։»,

17) ԷՄՇ կանոնների 98-րդ կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով,

18) ԷՄՇ կանոնների 128-րդ կետում «Երաշխավորված մատակարարի,» բառերից հետո լրացնել «՝ միայն էլեկտրական էներգիայի գնման մասով,» բառերը,

19) ԷՄՇ կանոնների 129-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

20) ԷՄՇ կանոնների 130-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«130. ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի գնման Գործարքը կնքվում է Գործարքի կողմերի կողմից ՇԿԾ-ում հաստատման միջոցով, իսկ այն դեպքում, երբ Գործարքը նախատեսում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև Առևտրային օրվան նախորդող օրվա (այսուհետ՝ ՕՐԱՆ) ժամը 16։59-ն ներառյալ։»,

21) ԷՄՇ կանոնների 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«131. ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքի փոփոխությունը կամ դրա գործողության դադարեցումը կատարվում է ԷՄՇ մասնակիցների կողմից համապատասխան գործարքի ՇԿԾ-ում հաստատման միջոցով, իսկ այն դեպքում, երբ Գործարքը նախատեսում է առևտուր ՕՐԱ համար, ապա մինչև ՕՐԱՆ ժամը 16։59-ը ներառյալ։»,

22) ԷՄՇ կանոնների 132-րդ կետից հանել «և Երաշխավորված մատակարարը» բառերը, ինչպես նաև նույն կետում «15։30» թվերը փոխարինել «14։00» թվերով,

23) ԷՄՇ կանոնների 139-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«139. ԷՄՇ մասնակիցների կողմից ՕԱՇ ներկայացվող վաճառքի Հայտերի գները չեն կարող գերազանցել Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ առավելագույն գինը կամ ունենալ բացասական արժեք, իսկ Երաշխավորված մատակարարի դեպքում՝ վաճառքի և գնման Հայտերի գները չեն կարող ցածր լինել ՀԾՄ նվազագույն գնի հարյուր քառասուն տոկոսից և գերազանցել Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ առավելագույն գինը, իսկ ԿԷԱ կայանների դեպքում՝ վաճառքի հայտերը չեն կարող գերազանցել տվյալ կայանի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնի հարյուր քառասուն տոկոսը (սակագնի հարյուր քառասուն տոկոսը ՀԾՄ առավելագույն գինը գերազանցելու դեպքում՝ ՀԾՄ առավելագույն գինը) կամ այդ սակագնից ցածր լինել։ Նման Հայտերը մերժվում են Շուկայի օպերատորի կողմից։»,

24) ԷՄՇ կանոնների 141-րդ կետի 2-րդ ենթակետում «առանց գնանշման,» բառերից հետո լրացնել «բացառությամբ ԿԷԱ կայանների կողմից ներկայացվող վաճառքի և Երաշխավորված մատակարարի կողմից ներկայացվող հայտերի,» բառերը,

25) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 142.2-րդ կետով.

«142.2. Երաշխավորված մատակարարը ՕԱՇ-ում գնման Հայտ է ներկայացնում՝ իր ՕՐԱ կանխատեսվող սպառման և իր հաշվեկշռման խմբում գտնվող կայանների էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրության տարբերության չափով, եթե սպառումը գերազանցում է արտադրությանը, և վաճառքի Հայտ, եթե արտադրությունը գերազանցում է սպառմանը:»,

26) ԷՄՇ կանոնների 157-րդ կետում «14։29» թվերը փոխարինել «13։59» թվերով,

27) ԷՄՇ կանոնների 158-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

28) ԷՄՇ կանոնների 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«159. ՕԱՇ քլիրինգն իրականացվում է ՇԿԾ-ի միջոցով ՕՐԱՆ մինչև ժամը 13։00-ն ստացված բոլոր Հայտերի հիման վրա։»,

29) ԷՄՇ կանոնների 160-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«160. ՕՐԱՆ ժամը 14։00-ին Շուկայի օպերատորը՝

1) ՇԿԾ-ում և իր պաշտոնական կայքում հրապարակում է ՕԱՇ Քլիրինգային գները և էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի Գործարքների մասին ամփոփ տվյալները՝ ըստ Առևտրային օրվա Առևտրային ժամանակահատվածների,

2) ԷՄՇ մասնակիցների էլեկտրոնային վիրտուալ քարտերին հաշվեգրում է վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակը և արժեքներն ըստ ՕՐԱՆ Առևտրային ժամանակահատվածների։»,

30) ԷՄՇ կանոնների 163-րդ և 167-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

31) ԷՄՇ կանոնների 174-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«174. ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի անհաշվեկշռույթը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից՝ ՇԿԾ-ի միջոցով հետևյալ կերպ.

1) որոշվում է ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի Հաշվառման կետերից յուրաքանչյուրում ՕՐԱ փաստացի հաշվառված՝ առաքված և սպառված, ինչպես նաև փաստացի արտահանված կամ ներկրված էլեկտրական էներգիայի քանակն ըստ Առևտրային ժամանակահատվածների,

2) որոշվում է ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի ՕՐԱ անհաշվեկշռույթի զուտ ծավալը՝ վերջինիս բոլոր Հաշվառման կետերի ցուցանիշների հանրագումարով՝ սույն կետի 1-ին ենթակետի համաձայն որոշված փաստացի հաշվառման տվյալները համեմատելով վերջինիս կնքած Գործարքի (Գործարքների) հետ՝ ըստ Առևտրային ժամանակահատվածների, հաշվի առնելով սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված առանձնահատկությունները,

3) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման Գործարքների դեպքում անհաշվեկշռույթի հաշվարկն իրականացվում է ԷՄՇ առևտրի մասնակցի այլ Գործարքների համար հաշվարկվող անհաշվեկշռույթի հաշվարկից առանձին, իսկ էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման մեկից ավելի Գործարքների դեպքում հաշվարկված անհաշվեկշռույթը համամասնորեն բաշխվում է ներկրում և արտահանում իրականացրած ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքված Գործարքների համամասնությամբ՝ ժամային կտրվածքով։ Էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման Գործարքների դեպքում անհաշվեկշռույթ չի հաշվարկվում, եթե իրական ժամանակահատվածում ԷՄՇ առևտրի մասնակցի Գործարքներից բխող անհաշվեկշռույթներ չեն առաջացել։»,

32) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 174.1-ին կետով.

«174.1. Անհաշվեկշռույթների հաշվարկի ժամանակ չափման միավորն է կՎտժ-ը՝ մեկ հազարերորդականի ճշտությամբ՝ մաթեմատիկական կլորացմամբ։»,

33) ԷՄՇ կանոնների 176.3.2-րդ կետի 5-րդ ենթակետում «ամիսների քանակն է» բառերը փոխարինել «այն ամիսների քանակն է, որոնց համար ԷՄՇ մասնակիցը կրել է սպառման համակարգի հզորության վճարի վճարման պարտավորություն» բառերով,

34) ԷՄՇ կանոնների 179-րդ կետից հանել «և ԿԷԱ կայանների» և «, ինչպես նաև ԿԷԱ կայանները» բառերը, իսկ 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

35) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 181․2-րդ կետով.

«181.2. Շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի արտահանման Գործարքը հաշվառելուց հետո ԷՄՇ տվյալ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտին որպես Հաղորդողի նկատմամբ պարտավորություն հաշվեգրում է արտահանվող էլեկտրական էներգիայի քանակության և հաղորդման ծառայության սակագնի արտադրյալին համարժեք գումար: Նշված գումարը ենթակա է պարտադիր վճարման ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված կարգով՝ առանց նվազեցման, անգամ եթե Գործարքը հաշվառելուց հետո ԷՄՇ մասնակիցը նվազեցնում է արտահանվող էլեկտրական էներգիայի ամսական քանակը կամ չի իրականացնում էլեկտրական էներգիայի արտահանումը: Գործարքը հաշվառելուց հետո արտահանվող էլեկտրական էներգիայի քանակի ավելացման կամ ավելի արտահանման դեպքում սույն կետում նշված գումարի չափը համապատասխանաբար ճշգրտվում է՝ ավելի արտահանվող (արտահանված) էլեկտրական էներգիայի և հաղորդման ծառայության սակագնի արտադրյալին համարժեք:»,

36) ԷՄՇ կանոնների 201-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հարյուր հիսուն տոկոսի» բառերը,

37) ԷՄՇ կանոնների 205-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«205. ԷՄՇ առևտրի մասնակցի՝ առևտրին մասնակցության առավելագույն թույլատրելի սահմանաչափը որոշվում է սույն գլխի համաձայն՝ բանկային երաշխիքի գումարը նվազեցնելով հինգ տոկոսի չափով, այնուհետև մնացորդը նվազեցնելով ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացված Հայտերի և վերջինիս կողմից կնքված Գործարքների համաձայն նվազեցված և ճշգրտված գումարների տարբերության չափով։»,

38) ԷՄՇ կանոնների 206-րդ կետում «Բանկային երաշխիքի» բառերը փոխարինել «ԷՄՇ առևտրի մասնակցի՝ առևտրին մասնակցության» բառերով, իսկ «վաճառողների» բառից հետո լրացնել «և ծառայություններ մատուցողների» բառերը,

39) ԷՄՇ կանոնների 222-րդ կետում «նվազագույն չափման միավորը 1 կՎտժ-ն է, դրանից փոքր միավորները ենթարկվում են մաթեմատիկական կլորացման» բառերը փոխարինել «չափման միավորն է կՎտժ-ը՝ մեկ հազարերորդականի ճշտությամբ՝ մաթեմատիկական կլորացմամբ» բառերով,

40) ԷՄՇ կանոնների 236-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով, իսկ «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 181.2-րդ կետը» բառերը,

41) ԷՄՇ կանոնների 247-րդ կետից հանել «2023 թվականի ընթացքում» բառերը, ինչպես նաև նույն կետում «առանձին սպառման» բառերից հետո լրացնել «այն» բառը, իսկ «համար, որի» բառերը փոխարինել «համար, որոնց մասով սպառողները առաջին անգամ են ստացել Որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար՝ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ Մատակարար ընտրելու ամսվանից սկսած մեկ տարվա ընթացքում։ Տվյալ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

1 նոյեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: