Գլխավոր տեղեկություն
Համար
N 1814-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1814-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 4-րդ կետը «գնումները,» բառից հետո լրացնել «ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպությունից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը,» բառերով.

2) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Շահառուի կողմից փաստացի կատարված ներդրումների չափը կարող է տարբերվել ներդրումային ծրագրով ներկայացված չափից՝ պահպանելով ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները և ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները, ընդ որում, ներդրումային ծրագրով ներկայացված ներդրումներից ավելի կատարված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն։».

3) հավելվածի 5-րդ կետում «հանրագումարն առավելագույնը» բառերը փոխարինել «հանրագումարը» բառով.

4) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին, Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ, ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն), շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում)։ Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն։».

5) հավելվածի 8-րդ կետը «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, ընդ որում, պետական աջակցություն կտրամադրվի միայն պայմանագիրը կնքելուց հետո կատարված ներդրումների համար» բառերով, իսկ «լուծված։» բառից հետո՝ «Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են պայմանագրով։» բառերով.

6) հավելվածի 11-րդ կետը «տեղեկանքը,» բառից հետո լրացնել «հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) չկատարելու վերաբերյալ,» բառերով.

7) հավելվածի 11-րդ կետում «ներդրումային ծրագրի կատարման ժամկետների պահպանման և» բառերը հանել, «լրիվ ֆինանսական տարվա ընթացքում» բառերը փոխարինել «հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում)» բառերով.

8) հավելվածի 12-րդ կետում «լրիվ ֆինանսական տարին» բառերը փոխարինել «հարկային տարին (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարին)» բառերով, իսկ «լրիվ ֆինանսական տարվա» բառերը՝ «հարկային տարվա (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա)» բառերով.

9) հավելվածի 14-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(թռչնաբուծության դեպքում՝ թռչնագլխաքանակի և մթերատվության վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակի մեկնարկային օրվա դրությամբ)» բառերով.

10) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2-րդ գլխով՝

 

«ԳԼՈՒԽ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Ծրագրի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումների շրջանակում պայմանագրեր կկնքվեն նաև ծրագրի 7-րդ կետում նշված դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ծրագրով սահմանված ընթացակարգով։»։

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի, 10-րդ ենթակետով լրացվող 17-րդ կետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան