ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 738-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 350,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Անիթեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04230116) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 2909 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային հավաքածուի, բարձերի և վերմակների ձեռքբերում` 61,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Առդելիկատես» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02207495) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 29/09/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մսամթերքի մատակարարում` 2,340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թխվածքաբլիթի և շոկոլադե բատոնչիկի մատակարարում` 8,512,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04230372) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 2909 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրբիչների մատակարարում` 13,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Պանդա Փափուկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01298623) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ N 02/10/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 21,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայանտառ» ՊՈԱԿ «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 02512343) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելափայտի մատակարարում` 5,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 738-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Աջակցել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
350,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Լեռնային Ղարաբաղից 1500 տեղահանվածների համար վարձակալված կացարանների վերանորոգում ու կահավորում (անհրաժեշտության դեպքում)՝ 150,000,000 դրամ: 2. Անհրաժեշտ սննդի, վառելանյութերի, անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների տրամադրում՝ 200,000,000 դրամ: Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Կացարանների վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 120,000,000 դրամ: 2. Կահույքի և կահավորանքի ձեռքբերում՝ 30,000,000 դրամ: 3. Անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 110,000,000 դրամ: 4. Սննդամթերքի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ: 5. Վառելանյութերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |