ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի 153-Ն
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝
15 000 /տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
30 000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
50 000/հիսուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
50 000/հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
100 000 / մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
3 000/երեք հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝
5 000 / հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝
3 000 /երեք հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝
5 000 / հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
200 000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
60 000 /վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
50 000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
6 000 /վեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
11 000/տասնմեկ հազար / Հայաստանի Հանրապետության դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
14 000 / տասնչորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
21 000 /քսանմեկ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
26 000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
46 000/քառասունվեց հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
6 000 /վեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
11 000 /տասնմեկ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
14 000 /տասնչորս հազար / Հայաստանի Հանրապետության դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
21 000 /քսանմեկ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
26 000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
46 000 /քառասունվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝
350 /երեք հարյուր հիսուն/Հայաստանի Հանրապետության դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար՝
50 000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝
100 000 /մեկ հարյուր հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար՝
400 000 /չորս հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
դ. խաղատների համար՝
1 000 000 / մեկ միլիոն / Հայաստանի Հանրապետության դրամ,
ե. շահումով խաղերի համար՝
500 000 /հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
զ. վիճակախաղերի համար՝
150 000/մեկ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
5 000/հինգ հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
10 000/տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
15 000 /տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
20 000 /քսան հազար /Հայաստանի Հանրապետության դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
30 000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
50 000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
1 000 / հազար / Հայաստանի Հանրապետության դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
2 000 / երկու հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
4 000/չորս հազար /Հայաստանի Հանրապետության դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
8 000 / ութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
15 000 /տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝
25 000 /քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
11) ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հինգ հազար դրամ.
12) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝
2 000/երկու հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝
3 500 /երեք հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. սոցիալական գովազդի համար՝
0/զրո/ Հայաստանի Հանրապետության դրամ,
դ. այլ արտաքին գովազդի համար՝
1 500 /մեկ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ,
ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար՝
375 /երեք հարյուր յոթանասուն հինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ՝
150/մեկ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ,
13) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
100 000/մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝
10 000 /տասը հազար / Հայաստանի Հանրապետության դրամ.
15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
500 000/հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ.
16) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝
2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝
5 000 000 /հինգ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝
7 000 000 /յոթ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ,
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝
10 000 000 /տասը միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ։
17. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հասարակական նշանակության հրավառություն իրականացնելու համար օրացուցային տարվա համար՝
200 000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սույն որոշման 1-ին մասի 4-17-րդ կետերի դրույքաչափերին կիրառել 0.5 գործակից։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
5 000 /հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
10 000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
10 000/տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ.
4) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
10 000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,
5) համայնքի սեփականություն հանդիսացող մեկ հենասյունի օգտագործման /բնակչությանն ինտերնետ և այլ կապով ապահովելու նպատակով մալուխ անցկացնելու համար/ ամսական վճար՝
150 / մեկ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ,
6) էլեկտրական սկեյտբորդեր, հեծանիվներ, ինքնագնացներ, մանկական էլեկտրական ավտոմեքենաներ, մանկական ոտնակավոր մեքենաներ բնակչությանը տրամադրելու նպատակով համայնքի սեփականություն հանդիսացող հանրային օգտագործման տարածքները օգտագործելու համար 1 միավոր սարքի համար ամսական 1500 /հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ։
7) Անշարժ գույքի միավորման կամ առանձնացման դեպքում յուրաքանչյուր հասցեավորման համար՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։
8) Մասիս քաղաքային համայնքի վարչական տարածքում աղբահանության դրուքաչափերը սահմանել՝
8) 1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
ա) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հարյուր ութանասուն Հայաստանի Հանրապետության դրամ,
8) 2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
ա) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
բ) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
գ) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
դ) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեք Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.
ե) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ վեց Հայաստանի Հանրապետության դրամ.
զ) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված առավելագույն դրույքաչափով.
է) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված առավելագույն դրույքաչափով։
8) 2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ։
8) 2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին։
8) 3. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝
ա) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
բ) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
8) 4. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝
10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
9) Համայնքային ենթակայության մանկապարտեզների, արտադպրոցական դաստիարակության հաստատությունների /երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ/ ծառայություններից օգտվող՝ համայնքի բնակիչ հանդիսացող 1 երեխայի համար փոխհատուցման վճար.
ա/ Մանկապարտեզ հաճախող երեխաների համար՝ օրական
350 /երեք հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ
բ/ Երաժշտական դպրոց հաճախող երեխանների համար՝ ամսական
5000/ հինգ հազար / Հայաստանի Հանրապետության դրամ
գ/ Գեղարվեստի դպրոց հաճախող երեխաների համար ՝ ամսական
4500/ չորս հազար հինգ հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ
9) 1. Սահմանել արտոնություններ.
- Երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մանկապարտեզ հաճախող համայնքի միակողմանի ծնողազուրկ երախանների, 4 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից հաճախող երեխաների, ինչպես նաև միևնույն ընտանիքից 3 և ավելի հաճախող երեխաներից երկուսի ծնողական վճարը սահմանել փոխհատուցման վճարի 50%-ի չափով.
- Զոհված զինծառայողների /ինչպես նաև նրանց հավասարեցված/ ընտանիքների երեխաների, երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար ծառայությունը սահմանել անվճար։
10) Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ոչ բնակելի տարածքները վարձակալության տրամադրել հետևյալ դրույքաչափերով.
ա/Մասիս քաղաքի Երիտասարդական փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող մարզադաշտը մարզական միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալելու համար՝ օրական
4600 /չորս հազար վեց հարյուր/Հայաստանի Հանրապետության դրամ։
բ/ Վարձակալության ժամավճար սահմանել՝
–ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի «Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը՝
մինչև 2 ժամը
25 000 /քսանհինգ հազար / Հայաստանի Հանրապետության դրամ,
2 ժամից մինչև 5 ժամը
50 000/հիսուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ
-ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի «Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոքր դահլիճը՝ 1 ժամը
500 /հինգ հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ
-ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի «Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սպորտային դահլիճը մինչև 2 ժամը
10 000/տասը հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
2 ժամից մինչև 5 ժամը 40 000 /քառասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ
-ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի դահլիճը մինչև 2 ժամը
15 000 /տասնհինգ հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,
2 ժամից մինչև 5 ժամը 30 000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
բ/ 1. ժամավճար չգանձել սոցիալական, բարեգործական նպատակներով իրականացվող միջոցառումների համար:
11) Համայնքի տարածքում վճարովի անասնաբուժական ծառայությունների ցանկը և դրուքաչափերը.
հ/հ |
Անասնաբուժական ծառայության անվանումը |
Մեկ միավորի գինը /Հայաստանի Հանրապետության դրամ/ |
1 |
Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն |
500 |
2 |
Ծննդօգնություն 1. թեթև միջամտություն 2. ծանր միջամտություն |
1000 5000 |
3 |
Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյուն առում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների) |
ՄԵԿ 100 ԽԵԿ 200 |
4 |
Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար |
200 |
5 |
Ախտահանություն |
1 քառ. մետր 200 |
6 |
Միջատազերծում (դեզինսեկցիա) |
1 քառ. մետր 100 |
7 |
Կրծողների ոչնչացում (դեռատիզացիա) |
1 քառ. մետր 200 |
8 |
Արհեստական սերմնավորում |
5000 |
9 |
Կենդանու հերձում |
ՄԵԿ 1000 ԽՈԶ 1000 ԽԵԿ 3000 ԹՌՉՈՒՆ 500 |
10 |
Կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից |
Յուրաքանչյուր այցելությունը 1000 |
11 |
Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից |
ՄԵԿ 1000 ԽՈԶ 1000 ԽԵԿ1000 |
Կողմ -8
ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|