Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2021
Ընդունող մարմին
Մուսալեռ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.10.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

Մուսալեռ համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«09» հոկտեմբերի 2020 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 05.10.2020 թ. N06/27.0.01/22522-20 գրությամբ տրված պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Համայնքի բյուջեի եկամուտների» տող 1352 /Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքեր, շինությունների օրինականացման համար վճարներ/ ավելացնել 1266.4 հազար դրամ։

2) «Համայնքի բյուջեի եկամուտների» տող 1361 /Վարչական իրավախախտումների համար/ ավելացնել 100.0 հազար դրամ։

3. «Համայնքի բյուջեի եկամուտների» տող 1254 /Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ/ ավելացնել 475.0 դրամ։

4. Համայնքի սեփականություն համարվող /հողի օտարումից եկամուտներում/ ավելացնել 6640,0 հազ. դրամ:

5. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս ավելացնել հոդված 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ ավելացնել 4000.0 հազար դրամ։

6. Վարչական բյուջեի 01 բաժին 1 խումբ 1 դաս հոդված 4112 /Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ ավելացնել 2000.0 հազար դրամ։

7. Վարչական բյուջեի 01 բաժին 1 խումբ 1 դաս հոդված 4111 /Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ պակասեցնել 2000.0 հազար դրամ։

8. Վարչական բյուջեի 11 բաժին 1 խումբ 2 դաս հոդված 4891 /պահուստային ֆոնդ/ պակասեցնել 2000.0 հազար դրամ։

9. Վարչական բյուջեի 09 բաժին 1 խումբ 1 դաս հոդված 4511 /Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին/ պակասեցնել 2000,0 հազար դրամ։

10. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4216 /Գույքի և սարքավորումների վարձակալություն/ պակասեցնել 200,0 հազար դրամ։

11. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4237 /ներկայացուցչական ծախսերը/ ավելացնել 50.0 հազար դրամ։

12. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4269 /Հատուկ նպատակային այլ նյութեր/ պակասեցնել 100.0 հազար դրամ։

13. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4841 /Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում/ պակասեցնել 500.0 հազար դրամ։

14. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4241 /Մասնագիտական ծառայություններ/ ավելացնել 800.0 հազար դրամ։

15. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ I դաս հոդված 4239 /այլ ծառայություններ/ ավելացնել. 300.0 հազար դրամ

16. Վարչական բյուջեի 01 բաժին 1 խումբ 1 դաս հոդված 4241 /Մասնագիտական ծառայություններ/ ավելացնել 150.0 հազար դրամ։

17. Վարչական բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 4251 /Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ ավելացնել 500.0 հազար դրամ։

18. Վարչական բյուջեի 10 բաժին 7 խումբ 1 դաս հոդված 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ ավելացնել 841,4 հազար դրամ։

19. Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ ավելացնել 6000.0 հազար դրամ։

20. Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5122 /Վարչական սարքավորումներ/ ավելացնել 640,0 հազար դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ԿՈՂՄ (8)

 

ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ

ՄԻՇԱ ԱՎԱԳՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԵՄ (0)

ՁԵՌՆՊԱՀ (0)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան