Գլխավոր տեղեկություն
Համար
N 613-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 613-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 168,408,057 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար աջակցություն Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի տուժած բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.10.23 N 726-Ա)

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

04.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 613-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում 2023 թվականի հունիս և օգոստոս ամիսներին հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած 855 անապահով տնային տնտեսության կարիքների գնահատում և աջակցության ցուցաբերում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատման արտոնություններից օգտվելու նպատակով

3.

Բարեգործը

Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզեր

Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

168,408,057 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած բնակավայրերի (Ստեփանավան, Լոռի Բերդ, Ուռուտ, Բովաձոր, Արևաշող, Մեծ Այրում, Իջևան, Ալավերդի, Սանահին, Ակներ, Օձուն, Ամոջ, Հագվի, Աքորի, Հաղպատ և Ծաղկաշատ) (ըստ նախնական տվյալների) առավել խոցելի 855 տնային տնտեսություններ կստանան կանխիկ աջակցություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու նպատակով։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է համայնքապետարանների և մարզպետի աշխատակազմերի հետ իրականացվող կարիքի գնահատումից և շահառուների գրանցումից հետո։ Բացի նշված գնահատումները՝ համայնքների հետ հանդիպումներ են տեղի ունենալու նաև ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման, ինչպես նաև աղետների ռիսկի իրազեկման, մասնավորապես կլիմայական մարտահրավերների վերաբերյալ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են `

1) կարիքի գնահատում և շահառուների գրանցում - նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.

2) դրամային աջակցության տրամադրում – 133,807,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) կրթական նյութերի տպագրություն՝ 1,250,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում.

4) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում - 3,750,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածում.

5) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 1,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.

6) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 2,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում.

7) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

8) մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 11,722,557.1 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում –1,400,000 դրամ

2) կրթական նյութերի տպագրություն - 1,250,000 դրամ

3) «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում, հյուրանոցային ծառայության ձեռքբերում - 1,800,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

 

Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 27,600,557․1 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, վառելիքի, մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 13,122,557․1 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշման 25-րդ կետի համաձայն, նույն որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ ներկայացվելու են տեղեկություններ լիազոր մարմնին:

(հավելվածը խմբ. 20.10.23 N 726-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


 

04.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ