ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 1-ին հոդվածի երրորդ պարբերության «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի «զ» կետի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի «բ» կետի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-94-Ն
Ս. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|