ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի օգոստոսի 14-ի թիվ 06/27,1/18319-20 գրությունը պետական փորձագիտական եզրակացության վերաբերյալ․ համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները համաձայն հավելվածների. 1) Արմավիրի մարգի Փարաքար համայնքի 2020 թվականի ընդամենը վարչական բյուջեի 1000 տողի «292000» թիվը փոխարինել «293000.0» թվով: վարչական բյուջեի եկամուտների «Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ» 1256 տալի «6876.0» թիվը Փոխարինել «7273․029» թվով և «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողի «0» թիվը փոխարինել «602.971» թվով,
2) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի համայնքի վարչական բյուջեի Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Մասնագիտական ծառայություններ»՝ 4241 հոդվածի «1400․0» թիվը փոխարինել «3000.0» թվով և «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի «0» թիվը փոխարինել «424.529» թվով,
3) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Կեղտաջրերի հեռացում ծախսերի նախահաշվի՝ «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «990» թիվը փոխարինել «1565,471» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի «50946.0» թիվը փոխարինել «40203.1» թվով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածի «0» թիվը փոխարինել «10742.9» թվով,
4) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 08 Խումբ 2 Դաս 4 «Մշակութային միջոցառումների իրականացում» ծախսերի նախահաշվի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածի «18000,0» թիվը փոխարինել «19000․0» թվով,
5) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ՀՀ համայնքների վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» Պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի ընդամեն «6480․0» թիվը փոխարինել «3880.0» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մանում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8
ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|