ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՓԱՄԲԱԿԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» դեկտեմբեր 2020 թ. N 28-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
Սահմանել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
ԿՈՂՄ (3) |
ԴԵՄ(0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
Շուշանիկ Հակոբյան |
|||
Յուրա Բաղրամյան |
|||
Սասուն Բեգլարյան |
Համայնքի ղեկավար` |
Ս. Ուլիխանյան |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: