Գլխավոր տեղեկություն
Համար
N 2001-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.11.2023-26.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 16.12.20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2001-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կամ ոստիկանությունում գրանցված՝ գտնվելու վայրն անհայտ անձինք։

(2-րդ կետը փոփ. 27.01.21 N 103-Լ)

3. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում 500,000.0 հազար դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ։

4․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 17–ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

14.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (այսուհետ՝ շահառու)։

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները ներառյալ՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։

(2-րդ կետը փոփ. 10.06.21 N 973-Լ, 11.11.21 N 1832-Լ, 17.03.22 N 317-Լ, 14.07.22 N 1071-Լ, 29.09.22 N 1513-Լ, 03.11.22 N 1685-Լ, 15.12.22 N 1927-Լ, 09.02.23 N 151-Լ, 23.03.23 N 362-Լ, 27.04.23 N 623-Լ, 22.06.23 N 1021-Լ, 31.08.23 N 1460-Լ, 02.11.23 N 1877-Լ)

3. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով։

4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե՝

1) անհայտ կորած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու՝ շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.

2) հայտնի է դարձել զինծառայողի գտնվելու վայրը կամ դադարել են զինծառայողին անհայտ կորած համարելու հիմքերը` հայտնի դառնալու կամ դադարելու ամսվա 1-ից.

3) ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 2024 թվականի հունվարի 1-ից.

4) (ենթակետն ուժը կորցրել է 27.01.21 N 103-Լ)  

(4-րդ կետը փոփ. 27.01.21 N 103-Լ, 10.06.21 N 973-Լ, 11.11.21 N 1832-Լ, 17.03.22 N 317-Լ, 14.07.22 N 1071-Լ, 29.09.22 N 1513-Լ, 03.11.22 N 1685-Լ, 15.12.22 N 1927-Լ, 09.02.23 N 151-Լ, 23.03.23 N 362-Լ, 27.04.23 N 623-Լ, 22.06.23 N 1021-Լ, 31.08.23 N 1460-Լ, 02.11.23 N 1877-Լ)

5. Անհայտ կորած զինծառայողին հիմնադրամի շահառու ճանաչելու դեպքում սույն միջոցառման համաձայն վճարված գումարները նվազեցվում են շահառուին հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։

(5-րդ կետը փոփ. 10.06.21 N 973-Լ)

6. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից հետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես հիմնադրամի ծախս։

7. (կետն ուժը կորցրել է 27.01.21 N 103-Լ) 

(հավելվածը փոփ. 27.01.21 N 103-Լ, 10.06.21 N 973-Լ, 11.11.21 N 1832-Լ, 17.03.22 N 317-Լ, 14.07.22 N 1071-Լ, 29.09.22 N 1513-Լ, 03.11.22 N 1685-Լ, 15.12.22 N 1927-Լ, 09.02.23 N 151-Լ, 23.03.23 N 362-Լ, 27.04.23 N 623-Լ, 22.06.23 N 1021-Լ, 31.08.23 N 1460-Լ, 02.11.23 N 1877-Լ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան