ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2023 թվականի N 1945-Ն
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
10.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1945-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) ներմուծման, արտահանման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետություն ԳՁՕ-ների ներմուծումը, արտահանումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
3. Հայաստանի Հանրապետություն ԳՁՕ-ների ներմուծումը թույլատրվում է լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպության կողմից գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների իրականացման համար:
4. Լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունը պետք է ունենա ներմուծվող ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով աշխատանքների իրականացման մասին պայմանագիր ԳՁՕ արտադրող կամ գիտահետազոտական այլ կազմակերպության հետ:
5. Հայաստանի Հանրապետություն ԳՁՕ-ների ներմուծումից առաջ լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունը գիտահետազոտական ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված մշտադիտարկման իրականացման նպատակով ստեղծված ԳՁՕ-ի հարցերով փորձագիտական խմբին (այսուհետ՝ փորձագիտական խումբ), որի կողմից ծրագիրը ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է եզրակացություն՝ ներմուծվող ԳՁՕ-ների քանակների, ԳՁՕ-ների անվանման (գիտական և միջազգային), գենետիկական նյութի փոխանցման փաստերի, շրջակա միջավայրի և մարդու համար ԳՁՕ-ների ռիսկի գնահատականի վերաբերյալ, իսկ որակավորման թեստերի իրականացման համար՝ փորձագիտական խմբի կողմից եզրակացությունը տրվում է ծրագիրը ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Հայաստանի Հանրապետություն գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների ներմուծումը թույլատրվում է, եթե`
1) առկա է արտահանող՝ ԳՁՕ արտադրող կամ այլ գիտահետազոտական կազմակերպության և ներմուծող գիտահետազոտական կազմակերպության միջև ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով աշխատանքների իրականացման մասին պայմանագիր.
2) բուսական օրգանիզմները փաթեթավորված են թղթե կամ պոլիէթիլենային կամ կտորե կրկնակի փաթեթներով կամ պարկերով կամ տարաներով.
3) առկա է բույսի տեսակի, բույսի մասերի, քանակի, արտադրության տարեթվի, արտադրող երկրի և գիտահետազոտական կազմակերպության մասին տեղեկատվություններ պարունակող պիտակ.
4) առկա է ԳՁՕ-ների քանակական և որակական հատկանիշների վերաբերյալ փորձագիտական խմբի գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների ներմուծման մասին եզրակացությունը՝ համաձայն N 1 ձևի:
7. Եզրակացությունը տրվում է, եթե առկա են արտահանող երկրի տարածքում այդ նույն ԳՁՕ-ների օգտագործումը նույն նպատակներով թույլատրված լինելու մասին փաստաթղթերը և առկա են կենսաանվտանգության վերաբերյալ համապատասխան վկայականներ կամ այդ ԳՁՕ-ների անվանումներն ընդգրկված են կենսաանվտանգության վկայականի ստացման ցուցակում կամ հանդիսանում են փորձարկման լաբորատորիայի կողմից ISO 17043 ստանդարտով հավատարմագրված կազմակերպություններից տրամադրվող որակավորման թեստերի համար անհրաժեշտ նմուշներ։
8. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխումը պետք է իրականացվի փակ բեռնախցիկով տրանսպորտային փոխադրամիջոցով, բացառելով տեղափոխման ժամանակ՝ արտահոսքեր: Արտակարգ իրավիճակների կամ արտահոսքի ժամանակ ԳՁՕ-ները պետք է մեկուսացվեն և գիտահետազոտական կազմակերպությունը դրա մասին անմիջապես պետք է տեղեկացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով միջադեպի վայրը:
9. Հայաստանի Հանրապետությունից ԳՁՕ-ների արտահանումն իրականացվում է, եթե՝
1) առկա է ներմուծող երկրի գիտահետազոտական կազմակերպության կամ սերմեր կամ տնկանյութ արտադրող կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է ԳՁՕ-ների և դրանց փորձանմուշների ձեռքբերումը.
2) բուսական օրգանիզմները փաթեթավորված են թղթե կամ պոլիէթիլենային կամ կտորե կրկնակի փաթեթներով կամ պարկերով կամ տարաներով.
3) առկա է բույսի տեսակի, բույսի մասերի, քանակի, արտադրության տարեթվի, արտադրող երկրի և գիտահետազոտական կազմակերպության մասին տեղեկատվություն պարունակող պիտակ.
4) առկա է ԳՁՕ-ների քանակական և որակական հատկանիշների վերաբերյալ փորձագիտական խմբի գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների արտահանման մասին եզրակացությունը՝ համաձայն N 2 ձևի։
10. Լիազոր մարմինը ԳՁՕ-ների փորձանմուշների` սերմերի կամ տնկանյութերի ներմուծումից և (կամ) արտահանումից հետո ներմուծման և (կամ) արտահանման մասին տեղեկատվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ վերահսկողության իրականացման նպատակով։
11. Գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո, լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպության կողմից ԳՁՕ-ների փորձանմուշները, ստացված նմուշները ենթակա են ոչնչացման մեկուսացված համակարգում ավտոկլավի միջոցով։
12. Լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպության կողմից ԳՁՕ-ների փորձանմուշների, ստացված նմուշների ոչնչացման համար պատասխանատվություն է կրում գիտահետազոտական ծրագրի ղեկավարը։
13. Լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունը ոչնչացման դեպքում պետք է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնի ոչնչացումը հավաստող արձանագրություն և լուսանկարներ, որոնք ենթակա են հաշվառման և արխիվացման:
14. Սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով բաց թողնված ապրանքների նկատմամբ։
Ձև N 1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Գիտահետազոտական կազմակերպությունը _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը
____________________________________________________________________________________________
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը _____________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Ներմուծվող գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի անվանումը, քանակը ____________________________
____________________________________________________________________________________________
(հատ, կգ)
□ առկա են արտահանող երկրի տարածքում այդ նույն ԳՁՕ-ների օգտագործումը նույն նպատակներով թույլատրված լինելու մասին փաստաթղթերը։
□ առկա են կենսաանվտանգության վերաբերյալ համապատասխան վկայականները կամ այդ ԳՁՕ-ների անվանումներն ընդգրկված են կենսաանվտանգության վկայականի ստացման ցուցակում։
□ հանդիսանում են փորձարկման լաբորատորիայի կողմից ISO 17043 ստանդարտով հավատարմագրված կազմակերպություններից տրամադրվող որակավորման թեստերի համար անհրաժեշտ նմուշներ։
Եզրակացությունը տրվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի անդամների կողմից։
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) |
____ _____________ 20 թ.
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Գիտահետազոտական կազմակերպությունը _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը
____________________________________________________________________________________________
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը _____________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Արտահանվող գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի անվանումը, քանակը __________________________
____________________________________________________________________________________________
(հատ, կգ)
Եզրակացությունը տրվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի անդամների կողմից։
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) |
____ _____________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
10.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2023 թվական: