ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1897-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, 2 անվանում անշարժ գույքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ համաձայն հավելվածի՝ որպես մեկ լոտ:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված շուկայական արժեքները՝ համաձայն հավելվածի.
2) հատկացված հողամասերի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները՝ համաձայն հավելվածի.
3) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
5) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
6) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 5-րդ 6-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում՝ աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 2-ի N 1897-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվա- նումը |
Գույքի հասցեն և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք շինութ-յունների մակերեսը (քառ. մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը |
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Հողի շուկայական արժեքին մոտարկված կադաստրա- յին արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի աճուրդի մեկնարկա- յին գինը (ՀՀ դրամ) |
Աճուրդին մասնակ- ցելու նախա- վճարը (ՀՀ դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատ- ման ամսաթիվը |
1. |
Տարածք |
ք. Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (07082023-01- 0053) |
537.3 |
Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.288134 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ բաժնեմասը կազմում է 537/4683։ 0.288134 հեկտար հողամասից 0.01251 հեկտարը ծանրաբեռնված է սերվիտուտով։ |
228 600 000 |
29 943 775 |
228 600 000 |
11 430 000 |
241 428 |
03.03.2023 թ. |
2. |
Հասա- րակա- կան տարածք |
ք. Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց 22 շենք, 14 տարածք (04082023-01- 0202) |
72 |
Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ բաժնեմասը կազմում է 72/4683, 0.01251 հեկտար մակերեսով հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով։ |
38 200 000 |
4 189 120 |
38 200 000 |
1 910 000 |
90 000 |
28.04.2023 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |