Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.2023-02.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2022թ. N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ավագանին որոշում է`

 

1. Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 6)․

 

11 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.

 

12 Ծախսերի գծով՝ 916,644.7 հազար դրամ

 

13Հավելուրդը կամ պակասորդը՝ 153,663.8 հազար

 

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

 

Կողմ -11

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -2

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

 

2022 թ․ դեկտեմբերի 23

ք. Ջերմուկ

 

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 23-ի

N 102-Ն որոշման

(հավելվածը փոփ. 09.01.23 N 4-Ն, 30.06.23 N 54-Ն, 25.07.23 N 62-Ն, 05.09.23 N 65-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: