Գլխավոր տեղեկություն
Համար
N 1883-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1883-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4»-րդ ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 925-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ): Պատվովճար ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ներկայանա նախարարություն մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը և ստորագրի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն, որից հետո նրան կտրամադրվի նույն տարվա պատվովճարը՝ ստորագրելու պահին նախորդող ամիսների և ընթացիկ ամսվա համար միանվագ կտրվածքով, հաջորդող ամիսների համար՝ ամսական կտրվածքով, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-30-ը նախարարություն ներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը ստորագրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուն պատվովճարը կստանա հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ամսական կտրվածքով: Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից մինչև տվյալ տարվա նոյեմբերի 30-ը նախարարություն չներկայացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն չստորագրած անձը չի կարող ստանալ տվյալ տարվա պատվովճարը:».

2) 5-րդ կետը «հրամանով՝» բառից հետո լրացնել «հունվար ամսին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: