ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 762-Ա
«ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 177,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 762-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 3,160 անձի՝ իրենց հրատապ կարիքները (սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, մահճակալ և այլն) հոգալու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործները |
1. Եկեղեցիների համատեղ գործունեություն դաշինք (ACT Alliance), Ռու դե Ֆերնի 150, Շվեյցարիա 2. Ուղղափառ եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության (IOCC), Բալտիմոր, Մարիլենդ, ԱՄՆ 21204 3. Շվեյցարիայի Ավետարանական Եկեղեցիների օգնության կազմակերպություն (HEKS/EPER). Զեմինար փողոց 28, 8042 Ցյուրիխ (Seminarstrasse 28, P.O. Box, 8042 ZՖrich), 4. Դանիական եկեղեցու օգնություն (Dan Church Aid). Մելդալսգադ 3, Կոպենհագեն, 1613 |
4. |
Ծրագրի կատարողը |
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ (ՀՎՀՀ` 04717139, ՀՀ 1101, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականցվելու է Հայաստանի Հանրապետության Արարատի և Գեղարքունիքի մարզերում, բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
177,200,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 3,160 անձինք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Տրամադրվելու է դրամական աջակցություն տեղահանված 3,160 անձի, յուրաքանչյուրին 50,000-ական դրամ։ Իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 158,000,000 դրամի չափով։ 2. Ծրագրի գործողության ողջ ընթացքում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ներգրավելու է շահառուների և շահագրգիռ կողմերի հետ անմիջականորեն աշխատող, համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ՝ 8 աշխատակից, ներառյալ տնօրեն, ծրագրի համակարգող, պատասխանատուներ, հաշվապահներ, վարորդ։ Անձնակազմը պատասխանատվություն է կրում ծրագրի շահառուների նույնականացման, տվյալների հավաքագրման, կարիքների գնահատման, աջակցության տրամադրման մշտադիտարկման, բարեգործների պահանջներին համապատաս- խան իրականացման, ծրագրային միջոցների արդյունավետ օգտագործման, աուդիտորական ստուգումներ կազմակերպելու, ժամանակին և ճշգրիտ հաշվետվություններ ներկայացնելու համար։ Իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակա- հատվածում՝ 13,700,000 դրամի չափով։ 3. Ձեռք են բերվելու հեռահաղորդակցության, բանկային կամ փոստային, տրանսպորտային, սպասարկման և աուդիտորական ծառայություններ, գրասենյակային պարագաներ, վառելիք։ Իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,500,000 դրամի չափով։ |
10. |
Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Վառելիք` 1,000,000 դրամ, 2. Աուդիտորական ծառայություններ՝ 1,650,000 դրամ, 3. Գրասենյակային պարագաներ, սպասարկում, հեռահաղորդակցություն, կոմունալ ծառայություններ՝ 1,270,000 դրամ: |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմում են բյուջեի 9.4 %-ը, 16,620,000 դրամ, այդ թվում` 1. Աշխատավարձեր՝ 13,700,000 դրամ, 2. Գրասենյակային պարագաներ, տրանսպորտային, հեռահաղորդակցության, կոմունալ, սպասարկման ծախսեր՝ 1,270,000 դրամ, 3.Աուդիտորական ծառայություններ՝ 1,650,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|