Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 173
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 173

քաղ. Մոսկվա

    

ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ՈՉ ՍԱՂՄՆԱՅԻՆ ՍՈՒԲՍՏՐԱՏՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 11.05.23 թիվ 53)

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Որպես ազդող նյութեր՝ միկրոօրգանիզմների նյութափոխանակության արգասիքների ոչ սաղմնային սուբստրատներ (բակտերիաների, բացիլների կամ այլ միկրոօրգանիզմների անբջիջ կուլտուրալ հեղուկի մետաբոլիտներ), ինչպես նաև օժանդակ նյութեր պարունակող, ներքին ընդունման համար նախատեսված պատրաստուկը, որը նախատեսված է մարդու օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության նորմալացման և մարսողական համակարգի միկրոօրգանիզմների աճի (միկրոֆլորայի) կարգավորման համար, չունի ցուցումներ թերապևտիկ կամ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 11.05.23 թիվ 53)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, թիվ 53 11.06.2023, թիվ 173
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան