ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 29 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝
Գլազև Սերգեյ Յուրիի՝ |
Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
Ժակսիլիկով Թիմուր Մեկեշի՝ |
Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) |
Քամալյան Արտակ Քաջիկի՝ |
Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) |
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի |
Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) |
Նազարենկո Վիկտոր Վլադիմիրի՝ |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) |
Ակմատով Նուրլան Օրոզբայի՝ |
Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) |
Կայկիև Էմիլ Աբդիկալիի՝ |
Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) |
Ժումանգարին Սերիկ Մակաշի՝ |
Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) |
Վարդանյան Գեղամ Լևոնի՝ |
Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)։ |
(կազմը փոփ. ԵՏԲԽ 02.03.20 թիվ 2)
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 29 որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ուժը կորցրած որոշումների
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշման 1-ին և 2-րդ կետերը։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը։
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 4 որոշումը։
4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշումը։
5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։
6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 17 որոշումը։
7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։
8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 14 որոշումը։
9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 27 որոշումը։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 29 որոշմամբ |
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝
կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:
Հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) ինտեգրացիոն քաղաքականություն.
2) մակրոտնտեսական քաղաքականություն.
3) Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում և տարածում:
Հանձնաժողովի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններ.
2) ֆինանսական շուկաներ.
3) հարկեր և հարկում.
4) արժութային քաղաքականություն.
5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում և բաշխում.
6) մտավոր սեփականություն.
7) աշխատանքային միգրացիա.
8) ծառայություններ և ներդրումներ:
Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) արդյունաբերություն.
2) ագրոարդյունաբերական համալիր.
3) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ:
Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) արտաքին առևտրային քաղաքականություն.
2) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.
3) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ.
4) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում.
5) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում:
Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) տեխնիկական կանոնակարգում.
2) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.
3) սպառողների իրավունքների պաշտպանություն.
4) քաղաքականություն չափումների միասնականության ապահովման ոլորտում.
5) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:
Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) մաքսային կանոնակարգում.
2) մաքսային վարչարարություն:
Հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) էներգետիկ քաղաքականություն.
2) բնական մենաշնորհներ.
3) տրանսպորտ և փոխադրումներ:
Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) մրցակցային քաղաքականություն.
2) պետական և մունիցիպալ գնումներ:
Հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվական փոխգործակցություն.
2) ներքին շուկայի գործունեությունն առանց արգելքների, առգրավումների և սահմանափակումների:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|