Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2021
Ընդունող մարմին
Մուսալեռ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

Մուսալեռ համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» մարտի 2021 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 11.03.2021 թ. N 06/27.1/5830-2021 գրությամբ տրված պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 22535.1 հազար դրամ, որից վարչական բյուջե՝ 10526.7 հազար դրամ, ֆոնդային բյուջե՝ 12008.4 հազար դրամ։

2. 2020 թվականի վարչական բյուջեի վարչական մասի տարեսկզբի մնացորդը ուղղել ֆոնդային բյուջեին՝ 10526.7 հազար դրամ և հաստատել ֆոնդային բյուջեն՝ 22535.1 հազար դրամ։

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 100-Ն որոշման հավելված 2-ում կատարել փոփոխություններ համաձայն հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼՅԱՆ

ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ԹԱՄԱԶՅԱՆ

ԱՌԱՔԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՄԻՇԱ ԱՎԱԳՅԱՆ

ԿՈՂՄ (5)

ԴԵՄ (0)

ՁԵՌՆՊԱՀ (0)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 15-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ ավելացնել 9000.0 հազար դրամ։

2) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ ավելացնել 10400.0 հազար դրամ։

3) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5121 /տրանսպորտային սարքավորումներ/ ավելացնել 200.0 հազար դրամ։

4) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5122 /վարչական սարքավորումներ/ ավելացնել 1100.0 հազար դրամ։

5) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 1 խումբ 1 դաս հոդված 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ ավելացնել 600,0 հազար դրամ։

6) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ ավելացնել 200.0 հազար դրամ։

7) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ ավելացնել 900.0 հազար դրամ։

8) Ֆոնդային բյուջեի 01 բաժին 6 խումբ 1 դաս հոդված 5221 /նյութեր և պարագաներ/ ավելացնել 135.1 հազար դրամ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական: