ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 92-Ա |
«ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության` հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 352 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 10-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը և «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տրամադրված ԵՀ N 352 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 13 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|