ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
31 հունվարի 2013 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 09.02.16 թիվ 18)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 09.02.16 թիվ 18)
1. Հաստատել կցվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 09.02.16 թիվ 18)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն արտադրանքի (արտադրատեսակների), որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 09.02.16 թիվ 18)
Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներ, այդ թվում՝ |
|||
1. Ծեփման համար մածուկներ՝ ներառյալ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը |
3407 00 000 0-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ «ատամնաբուժական մոմի» կամ ատամների ծեփապատճենն ստանալու բաղադրությունների՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով. գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրությունների |
2. Երեխաների մարմնի քաշն իրենց վրա կրող խաղալիքներ, այդ թվում՝եռանիվ հեծանիվներ, ինքնաշարժեր, ոտնակով ավտոմոբիլներ, քայլակներ և նույնանման խաղալիքներ անիվների վրա, սայլակներ տիկնիկների համար |
9403 70 000 2 9403 70 000 3 9503 00 100 |
համապատասխանության սերտիֆիկատ- |
|
3. Միայն մարդկանց պատկերող տիկնիկներ, դրանց մասերը և պարագաները |
9503 00 210 0 9503 00 290 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
4. Գնացքներ էլեկտրական՝ ներառյալ ռելսերը, լուսացույցները և դրանց այլ պարագաներ, փոքրացված չափերով («մասշտաբով») մոդելների հավաքման համար տարրերի հավաքածուներ |
9503 00 300 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
5. Կոնստրուկտորային հավաքածուներ և այլ խաղալիքներ՝ կառուցման համար |
9503 00 350 0 9503 00 390 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
6. Կենդանիներ կամ մարդկանցից բացի այլ էակներ պատկերող խաղալիքներ |
9503 00 410 0 9503 00 490 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
7. Խաղալիք երաժշտական գործիքներ ու սարքեր |
9503 00 550 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
8. Գլուխկոտրուկներ |
9503 00 610 0 9503 00 690 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
9. Հավաքածուներով կամ լրակազմերով այլ խաղալիքներ |
9503 00 700 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
10. Ներկառուցված շարժիչներով այլ խաղալիքներ և մոդելներ |
9503 00 750 0 9503 00 790 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
11. Այլ խաղալիքներ |
9503 00 810 0 9503 00 850 0 9503 00 950 0 9503 00 990 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
12. Գնդակներ մանկական |
9503 00-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
13. Էլեկտրոնային խաղեր |
9504 50 000 2 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
14. Էլեկտրական մրցավազքային ավտոմոբիլների հավաքածուներ՝ մրցումային խաղերի համար |
9504 90 100 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
15. Խաղալիքներ էլեկտրական, այլ ժամանցային ապրանքներ, սեղանի կամ սենյակի խաղեր |
из 9504 50 000 9-ից 9504 90 800 9 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
16. Արտադրատեսակներ տոնահանդիսությունների, կառնավալների համար կամ այլ արտադրատեսակներ՝ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները |
9505-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ ամանորյա և ծննդյան տոների համար ապակուց պատրաստված արտադրանքի (արտադրատեսակների). |
17. Լողավազաններ՝ երեխաների համար |
9506-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
18. Ներկեր, մատներով քսելու համար նախատեսված ներկեր, գուաշ եւ այլ նույնանման արտադրատեսակներ |
3213-ից |
համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք չեն հանդիսանում խաղալիք, եւ որոնք մակնշվածքում չեն պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է, կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը |
Ծանոթագրություններ. |
1. Արտադրանքի (արտադրատեսակների) սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը (նկարագրությունը) (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը: |
2. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որը խաղալիք չի համարվում և որի վրա չի տարածվում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011)՝ |
(ցանկը փոփ. ԵՏՀԿ 25.06.2013 թիվ 140, լրաց. ԵՏՀԿ 03.02.15 թիվ 7, փոփ. ԵՏՀԿ 12.05.15 թիվ 50, փոփ., խմբ. ԵՏՀԿ 09.02.16 թիվ 18)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2016, թիվ 18 | 13.03.2016, թիվ 11 | |
12.05.2015, թիվ 50 | 12.06.2015, թիվ 11 | |
03.02.2015, թիվ 7 | 06.03.2015, թիվ 11 | |
25.06.2013, թիվ 140 | 01.09.2013, թիվ 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|