Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

այն ապրանքների ռեեստրի ձևը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ․

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող այն ապրանքների մասին տեղեկատվության կազմը, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող այն ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` Եվրասիական տնտեսական հանձնաժողով այն ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու խնդրանքով, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ՝ սույն որոշմամբ հաստատված ձևով՝ անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ներդրման մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում ապրանքների ռեեստրի տեսքով դրա նախնական տեղադրման համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 11-ի

թիվ 60 որոշմամբ

 

ՁԵՎ

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի կիրառման առանձնահատկությունները և ապրանքի անվանումը

Հատուկ տնտեսական միջոցների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումը սահմանող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում հատուկ տնտեսական միջոցների կիրառումն սկսելու և ավարտելու ամսաթիվը (կամ գործողության ժամկետը)

Նույնականացման տեղեկություններ՝ փոխադրվող ապրանքներն այն ապրանքների շարքին դասելու նպատակով, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից որոշում է ընդունվել հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին

1.

2.

3.

4.

5.

6.

 

Ծանոթագրություններ

1. 3-րդ սյունակում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

« * » նշան՝ պետք է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը տրված է օգտագործման հարմարության համար

« ** » նշան՝ անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ

 «***» նշան՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի և ապրանքի անվանման առանձնահատկությունները սահմանվում են հատուկ տնտեսական միջոցների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումը սահմանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտով։

2. 4-րդ սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտի անվանումը և վավերապայմանները։

3. 5-րդ սյունակում նշվում են հատուկ տնտեսական միջոցների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումը սահմանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտում պարունակվող տեղեկությունները։

4. 6-րդ սյունակում նշվում են հատուկ տնտեսական միջոցառումների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումը սահմանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտում պարունակվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները (ապրանքի ծագումը, դրանց փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակը և ապրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություններ)։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 11-ի

թիվ 60 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Ապրանքի անվանումը

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի կիրառման առանձնահատկությունները և ապրանքի անվանումը

4. Հատուկ տնտեսական միջոցների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումը սահմանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտի անվանումը և վավերապայմանները։

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում հատուկ տնտեսական միջոցների կիրառումն սկսելու և ավարտելու ամսաթիվը (կամ գործողության ժամկետը)։

6. Նույնականացման տեղեկություններ՝ փոխադրվող ապրանքներն այն ապրանքների շարքին դասելու նպատակով, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից որոշում է ընդունվել հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 11-ի

թիվ 60 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Այն ապրանքների մասին տեղեկատվություն ներկայացնելը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) կիրառում են հատուկ տնտեսական միջոցներ, իրականացնում են անդամ պետությունների հետևյալ գործադիր մարմինները (այսուհետ՝ գործադիր մարմիններ)՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե,

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարություն,

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարություն։

2. Լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացնում այն ապրանքների մասին, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ՝ նշված ապրանքների նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառումը, երկարաձգումը և (կամ) չեղարկումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ, իսկ հատուկ տնտեսական միջոցներ սահմանելիս, դրանց կիրառման ժամկետը երկարաձգելիս և այդպիսի միջոցները վերացնելիս՝ այն դեպքերում, որոնք պահանջում են օպերատիվ արձագանք, դրանց կիրառման, երկարաձգման և (կամ) չեղարկման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 11-ի N 60 որոշմամբ հաստատված այն ապրանքների ռեեստրի ձևով, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները կիրառում են հատուկ տնտեսական միջոցներ՝ *x1sx. ձևաչափով։ Տեղեկատվությունն ուղարկվում է հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ cis@eecommission.org կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով դրա կրկնօրինակը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիազորված մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա արդիականացնում է այն ապրանքների ռեեստրը, որոնց նկատմամբ անդամ պետությունները կիրառում են հատուկ տնտեսական միջոցներ, և ապահովում է դրա տեղադրումը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան այդ տեղեկատվության ստացման օրվան հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: