Գլխավոր տեղեկություն
Համար
N 710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 710-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 12,360,028 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար արձագանք Հայաստանում տեղահանված բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 341,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2023 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 550 հատ ծածկոցի ձեռքբերում` 3,685,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03506316) 2023 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 550 հատ անկողնային հավաքածուի ձեռքբերում` 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 710-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 550 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ավստրիական Կարմիր խաչ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

12,360,028 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 550 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության

արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի մայիսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Անկողնային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 10,340,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման բաշխումն իրականացնելու համար՝ 320,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 341,250 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 679,578 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

Պահպանման ծախսեր` 679,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Անկողնային պարագաների ձեռքբերում՝ 4,290,000 դրամ արժողությամբ Ծածկոցների ձեռքբերում՝ 3,685,000 դրամ արժողությամբ

Երեսի և լոգանքի սրբիչների ձեռքբերում՝ 2,365,000 դրամ արժողությամբ Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ

Ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 679,578 դրամ Անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում՝ 341,250 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 1,700,028 դրամ արժողությամբ, որը ներառում է վառելիքի ծախս՝ 341,250 դրամ, ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրության ծախս՝ 679,578 դրամ և պահպանման ծախս՝ 679,200 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Ավստրիական Կարմիր Խաչին։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան