ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 710-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 12,360,028 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար արձագանք Հայաստանում տեղահանված բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 341,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2023 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 550 հատ ծածկոցի ձեռքբերում` 3,685,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոտայքկոշ» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03506316) 2023 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 550 հատ անկողնային հավաքածուի ձեռքբերում` 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 710-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 550 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ավստրիական Կարմիր խաչ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,360,028 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 550 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի մայիսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Անկողնային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 10,340,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման բաշխումն իրականացնելու համար՝ 320,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 341,250 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 679,578 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. Պահպանման ծախսեր` 679,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Անկողնային պարագաների ձեռքբերում՝ 4,290,000 դրամ արժողությամբ Ծածկոցների ձեռքբերում՝ 3,685,000 դրամ արժողությամբ Երեսի և լոգանքի սրբիչների ձեռքբերում՝ 2,365,000 դրամ արժողությամբ Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ Ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 679,578 դրամ Անձնակազմի տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում՝ 341,250 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 1,700,028 դրամ արժողությամբ, որը ներառում է վառելիքի ծախս՝ 341,250 դրամ, ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրության ծախս՝ 679,578 դրամ և պահպանման ծախս՝ 679,200 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Ավստրիական Կարմիր Խաչին։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |