Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունակից հանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններին կատարվող հղումները,

բ) ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

գ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 3 հավելվածի համաձայն:

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ԹԻՎ 1-3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 44 որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2020, թիվ 137 01.01.2021, թիվ 44
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան