Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2020
Ընդունող մարմին
Արևիկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» նոյեմբերի 2020 թվական N 26-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1646-Ն որոշումը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄԷ՝

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 36-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.Վարչական բյուջեի եկամտային մասում՝

ա. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ 1261 տողում 0.0 թիվը փոխարինել 9914.4 թվով, համապատասխանաբար վարչական բյուջեի ծախսային մասում

04 բաժին 03 խումբ 2 դասում 5113 հոդվածում 9726.8 թիվը փոխարինել 19641.2 թվով։

բ. Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար` 1111 տողում 230.0 թիվը փոխարինել 130.0 թվով։

գ. Գույքահարկ փոխադրամիջոցների համար` 1121 տողում 7800.0 թիվը փոխարինել 6800.0 թվով։

դ. Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար՝ 1112 տողում 5500.0 թիվը փոխարինել 3400.0 թվով:

ե. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝ 1137 տողում 484.0 թիվը փոխարինել 180.0 թվով։

զ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 1333 տողում 1121.6 թիվը փոխարինել 321.6 թվով։

Տեղական վճարներ՝ 1351 տողում 1300.0 թիվը փոխարինել 600,0 թվով։

2. Վարչական բյուջեի ծախսային մասում ՝

01 բաժին 1 խումբ 1 դասում 4111 հոդվածում 21850.0 թիվը փոխարինել 18950.0 թվով,

01 բաժին 1 խումբ 1 դասում 4212 հոդվածում 5500.0 թիվը փոխարինել 3500.0 թվով,

01 բաժին 6 խումբ 1 դասում 4111 հոդվածում 3600.0 թիվը փոխարինել 2900.0 թվով,

01 բաժին 1 խումբ 1 դասում 4252 հոդվածում 400.0 թիվը փոխարինել 576.0 թվով,

01 բաժին 1 խումբ 1 դասում 4264 հոդվածում 300.0 թիվը փոխարինել 720.0 թվով,

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ավագանու անդամներ

Կողմ

Դեմ

Բեգլարյան Ջիվան

Ղարիբյան Ղուկաս

Գրիգորյան Գագիկ

Ալոյան Ալի

Շահնազարյան Հակոբ

Սիմոնյան Սարգիս

Արմենակյան Շավարշ

Ստեփանյան Վարդուհի

Բաղդասարյան Կարինե

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԳԱՌՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ

 

Հատվածներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան