Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2023

600.0363.25.10.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հոկտեմբերի 2023 թվականի

N 363-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 170․1-ին կետով․

«170.1․ Այն դեպքում, երբ Սպառման համակարգի միացման համար պահանջվում է ենթակայանի կամ 2 կիլոմետրը գերազանցող երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցում, Բաշխողի՝ համապատասխան հիմնավորումներով դիմումի հիման վրա ԷԲՑ կանոնների 170-րդ կետով նախատեսված ժամկետները Հանձնաժողովի կողմից կարող են երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ մինչև մեկ տարի ժամկետով։»,

2) ԷԲՑ կանոնների 172-րդ և 173-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«172. Դիմող անձը պարտավոր է ԷԲՑ կանոնների 170-րդ կետով սահմանված Միացման ժամկետում՝

1) Իր սպառման համակարգը ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով, մասնավորապես.

 ա. 0.22 և 0.4 կՎ լարմամբ առանձնատան և առանձին շինությունում գտնվող Դիմող անձի դեպքում` ապահովել առանձնատան մուտքային կանգնակով` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին տեղակայվող մուտքային վահանակով` մալուխային գծով մուտքի դեպքում,

 բ. 6 (10) կՎ և բարձր լարմամբ սնվող Դիմող անձի դեպքում՝ տեղակայել իրեն սնող կամ բաշխիչ ենթակայանը,

 գ. բազմաբնակարան շենքի դեպքում՝ ապահովել այդ շենքի կառուցման նախագծի համաձայն բաշխիչ սարքավորումների, առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման համար համապատասխան հարկերում դրանց համար առանձնացված տարածքներով ու մալուխների անցկացման ուղիներով, և

2) Բաշխողին ծանուցել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունները կատարելու մասին, ինչպես նաև՝

 ա. 6 (10) կՎ և բարձր լարմամբ ցանցին միանալու դեպքում Բաշխողին ներկայացնել պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

 բ. Բաշխողին ներկայացնել էլեկտրատնտեսության պատասխանատուներին և միագծանի ուրվակը՝ տեխնիկական կանոնակարգերով նման պահանջ սահմանված լինելու դեպքում:

173. Դիմող անձի կողմից ԷԲՑ կանոնների 172-րդ կետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում Բաշխողը սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնում է՝ Դիմող անձի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ գրավոր տեղեկացվելուց և նույն կետում նշված գործողությունները կատարելուց հետո՝ երեք, իսկ Բազմաբնակարան շենքերի միացման դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:»,

3) ԷԲՑ կանոնների 174-րդ կետում «կետում նշված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 170․1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից երկարաձգված» բառերը,

4) ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 6-րդ ենթակետում «նախատեսված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 170․1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից երկարաձգված» բառերը,

5) ԷԲՑ կանոնների 274-րդ կետի 2-րդ ենթակետում «կետերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 170․1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի խախտման դեպքերի» բառերը, իսկ «դեպքերում» բառը փոխարինել «պարագայում» բառով,

6) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 275.1.1-ին կետով.

«275.1.1. Բաշխողի կողմից ԷԲՑ կանոնների 170-րդ կետի, ինչպես նաև 170․1-ին կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի խախտման համար ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տույժի հաշվարկի սկիզբ է համարվում Դիմող անձի կողմից ԷԲՑ կանոնների 172-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված պարտավորությունների կատարման պահը։»,

7) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 293-րդ և 294-րդ կետերով՝

«293. 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում Սպառման համակարգի միացման համար ներկայացված հայտերի դեպքում ԷԲՑ կանոնների 170-րդ կետով սահմանված Միացման ժամկետների փոխարեն գործում են հետևյալ ժամկետները․

1) Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 40 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 85 աշխատանքային օրը,

2) Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 45 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 95 աշխատանքային օրը,

3) Բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 130 աշխատանքային օրը,

4) Բաշխման ցանցին 35կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 360 աշխատանքային օրը, իսկ եթե բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվության ժամկետը գերազանցում է 360 աշխատանքային օրը, ապա՝ շինարարության թույլտվությամբ նշված ժամկետը:

294․ Բաշխողի կողմից ԷԲՑ կանոնների 293-րդ կետում նշված ժամկետների խախտման դեպքում վերջինս նույն կետում նշված ժամանակահատվածում հայտ ներկայացրած Դիմող անձին վճարում է տույժ ԷԲՑ կանոնների 170-րդ կետի խախտման համար ԷԲՑ կանոնների 36-րդ գլխով նախատեսված չափով և կարգով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ից ներկայացված հայտերի հիման վրա ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

25 հոկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական: